/ Քաղաքական / Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար

Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար



Լրահոս

Մենք դիպուկահարներ չենք տեսել. փոխոստիկանապետը՝ Ազգային ժողովում դիպուկահարների առկայության մասին (տեսանյութ)
3.03.2021 | 19:10   ***
Մենք դիպուկահարներ չենք տեսել. փոխոստիկանապետը՝ Ազգային ժողովում դիպու...
Թուրք կուսակցապետը Հայաստանը ահաբեկչական երկիր է անվանել
3.03.2021 | 18:58   ***
Թուրք կուսակցապետը Հայաստանը ահաբեկչական երկիր է անվանել
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիան դադարել է վիրավորել Ֆրանսիային եւ Եվրամիությանը, բայց հարաբերությունները փխրուն են մնում. Ժան-Իվ Լե Դրիան
3.03.2021 | 18:52   ***
Թուրքիան դադարել է վիրավորել Ֆրանսիային եւ Եվրամիությանը, բայց հարաբեր...
Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին
3.03.2021 | 18:32   ***
Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բան...
Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը
3.03.2021 | 18:22   ***
Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
3.03.2021 | 18:11   ***
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի հա...
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից  հրազենի բացահայտ ցուցադրություն.....
3.03.2021 | 18:06   ***
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրություն...
Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի
3.03.2021 | 18:00   ***
Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վեր...
Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
3.03.2021 | 17:57   ***
Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
3.03.2021 | 17:53   ***
Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հա...
Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել
3.03.2021 | 17:47   ***
Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորում...
«Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու
3.03.2021 | 17:43   ***
«Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն ...
Փետրվարին ՌԴ-ն արգելել է շուրջ 85 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
3.03.2021 | 17:36   ***
Փետրվարին ՌԴ-ն արգելել է շուրջ 85 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
Ավտոբուսներով տարված ոստիկաններ ու դիմակավորված անձինք` ԱԺ դարպասներից ներս (տեսանյութ)
3.03.2021 | 17:33   ***
Ավտոբուսներով տարված ոստիկաններ ու դիմակավորված անձինք` ԱԺ դարպասներից...
Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը
3.03.2021 | 17:28   ***
Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմու...
Գործողության մեջ է դրվում «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը
3.03.2021 | 17:24   ***
Գործողության մեջ է դրվում «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն»...
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ապագայի պատերազմի օրինակ ցույց տվեց. Ֆերբրյուգեն
3.03.2021 | 17:12   ***
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ապագայի պատերազմի օրինակ ցույց տվեց. Ֆեր...
Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը
3.03.2021 | 17:02   ***
Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղ...
Դիպուկահարներն Ազգային ժողովի շենքում են. տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ, զոդվել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ, լուսանկարներ)
3.03.2021 | 17:00   ***
Դիպուկահարներն Ազգային ժողովի շենքում են. տարածքում տեղադրվել են լուսա...
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսը
3.03.2021 | 16:55   ***
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպան Ա...
Խփել էր տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել էր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը
3.03.2021 | 16:52   ***
Խփել էր տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել էր. Եղեգնաձորի ոստիկաննե...
«Թուրքիան Պակիստանի հետ բանակցում է համատեղ կործանիչ ու հրթիռ արտադրելու հարցում». Bloomberg
3.03.2021 | 16:40   ***
«Թուրքիան Պակիստանի հետ բանակցում է համատեղ կործանիչ ու հրթիռ արտադրել...
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
3.03.2021 | 16:32   ***
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վեր...
«Չենք կարող 2-րդ անգամ հիասթափեցնել ժողովրդին». Հռոմի պապը հաստատել է, որ այս շաբաթ կմեկնի Իրաք
3.03.2021 | 16:28   ***
«Չենք կարող 2-րդ անգամ հիասթափեցնել ժողովրդին». Հռոմի պապը հաստատել է,...
Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է
3.03.2021 | 16:23   ***
Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է
Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4-ի միջին գներն աճել են
3.03.2021 | 16:14   ***
Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4-ի միջին գներն աճ...
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ
3.03.2021 | 15:59   ***
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օ...
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
3.03.2021 | 15:43   ***
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հար...
Բացահայտվել է պետութանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
3.03.2021 | 15:41   ***
Բացահայտվել է պետութանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազության ամ...
Թուրքական Otokar-ը ներկայացրել է Cobra-2 զրահամեքենայի հակաականային պաշտպանությամբ տարբերակը
3.03.2021 | 15:37   ***
Թուրքական Otokar-ը ներկայացրել է Cobra-2 զրահամեքենայի հակաականային պա...
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին եւ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի եւ նրա իսկ կողմից Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաեւ բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված է եղել լքել իր մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի  ագրեսիան զսպելուն եւ Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որեւէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:

Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար եւ ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0