/ Իրադարձային / Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տար...

Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ



Լրահոս

Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Նիկոլ Փաշինյան
25.02.2021 | 12:21   ***
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Ն...
ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
25.02.2021 | 12:13   ***
ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը...
ArmnewsOnline TV Youtube chanel
GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթքի հանքը
25.02.2021 | 11:54   ***
GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթք...
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
25.02.2021 | 11:44   ***
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
25.02.2021 | 11:41   ***
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
Թուրքիան ազատազրկման է դատապարտել Nissan-ի նախկին ղեկավարի փախուստին աջակցած 3 մեղադրյալներին
25.02.2021 | 11:37   ***
Թուրքիան ազատազրկման է դատապարտել Nissan-ի նախկին ղեկավարի փախուստին ա...
Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ
25.02.2021 | 11:35   ***
Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․...
Ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել. Հակոբ Արշակյան
25.02.2021 | 11:32   ***
Ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել. Հակոբ Արշակյան
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք
25.02.2021 | 11:29   ***
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստաց...
3 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայի միջազգային մրցաշարում ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
25.02.2021 | 11:27   ***
3 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայի միջազգային մրցաշարում ապահովել են առնվա...
Ֆրանսիան փակվում է, Դանիան ՝ բացվում
25.02.2021 | 11:24   ***
Ֆրանսիան փակվում է, Դանիան ՝ բացվում
Թուրքիայի խորհրդարանը ցանկանում է 25 ընդդիմադիր պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից
25.02.2021 | 11:18   ***
Թուրքիայի խորհրդարանը ցանկանում է 25 ընդդիմադիր պատգամավորի զրկել անձե...
Արցախում կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել
25.02.2021 | 11:11   ***
Արցախում կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հ...
Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստը՝ ուղիղ
25.02.2021 | 11:07   ***
Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստը՝ ուղիղ
Երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք
25.02.2021 | 11:04   ***
Երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հի...
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն աճել է
25.02.2021 | 11:00   ***
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զ...
Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա
25.02.2021 | 10:55   ***
Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի...
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտ
25.02.2021 | 10:51   ***
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, ինչպես նաև Ճա...
Չինաստանի նախագահը հայտարարել է բացարձակ աղքատության նկատմամբ լիակատար հաղթանակի մասին
25.02.2021 | 10:47   ***
Չինաստանի նախագահը հայտարարել է բացարձակ աղքատության նկատմամբ լիակատար...
Երեւանի Հաղթանակ զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը եւ Nissan March-ը․ կա վիրավոր
25.02.2021 | 10:37   ***
Երեւանի Հաղթանակ զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը եւ...
«Ունենալու ենք գեղեցիկ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանի 3 տարբեր հատվածներում»
25.02.2021 | 10:31   ***
«Ունենալու ենք գեղեցիկ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող հան...
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ
25.02.2021 | 10:23   ***
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակ...
Մարդատար ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը
25.02.2021 | 10:19   ***
Մարդատար ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները
25.02.2021 | 10:16   ***
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դե...
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները լայնածավալ հետախnւզnւթյnւն են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ
25.02.2021 | 10:11   ***
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները լայնածավալ հետախnւզnւթյnւն են իրականացրել Ռուսաստա...
Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
25.02.2021 | 10:04   ***
Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը․ՊՆ
25.02.2021 | 1:02   ***
Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել...
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում
25.02.2021 | 0:52   ***
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպ...
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին
25.02.2021 | 0:47   ***
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մե...
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու
25.02.2021 | 0:43   ***
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը...
Բոլորը

Պատերազմական գործողությունների սկսվելու օրվանից մինչև օրս Ազգային անվտանգության ծառայությունը 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, այդ թվում նաև՝ արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ. Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ կան բացահայտված դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների վերաբերյալ և այլն:

Արմեն Աբազյանը նշեց, որ արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները: Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող խաղաղ գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ:

«ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում: Մասնավորապես, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն և ռազմական ոստիկանության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի ավտոճանապարհային որոշ հատվածներում տեղադրվել է 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբերի բացահայտումը ՀՀ-ում: Այդ շրջանակում արձանագրվել է զենք- զինամթերքի Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր, որի ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,- նշեց նա:

ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տեղեկատվական անվտանգության ուղղությամբ աննախադեպ աճել  է պետական համակարգի վրա հարձակումների քանակը: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք:

Ըստ նրա՝ ծառայության կողմից հնարավոր է եղել ապահովել պաշտոնական կայքերի և պետական տեղեկատվական համակարգերի բնականոն գործունեությունը: Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումների վերաբերյալ սոցցանցերում խուճապային տեղեկություններ տարածելու և մարտական գործողություների վերաբերող լուսանկարներ  և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ  գործողություների շրջանում գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0