Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ВБОН կազմակերպության ղեկավարներին
ՌԴ-ում հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ВБОН կազմակերպության ղեկավարներին, որոնց անդամները մարդկանց ծեծել են համացանցում արված գրառումների համար։
«Այսօր ոստիկանությունը ձերբակալել է Բայրամով Ռագիբ Նիզամ օղլուին՝ ենթադրաբար ВБОН-ի ուժային բջջի ղեկավարին և Աղաև Ռոման Մաթլաբ օղլուին:
Երկուսն էլ մեղադրվում էին ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գործով զբաղվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի հարցերով հետաքննության վարչությունը:
Ձերբակալվածներից մեկը՝ լրագրող Ռոման Աղաևը, ադրբեջանցի պատգամավորի օգնականն է («Արդար Ռուսաստանից»):
Բայրամովը մինչ վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ակտիվ անդամ էր:
Մենք հետևում ենք հետաքննության ընթացքին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |