Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը հայտնել է, որ Գյանջայից իր հին ընկեր Հուսեյնը իրեն գրել է, որ սիրիացիները պատրաստվում են պայթեցնել ավելի շատ շինություններ Ադրբեջանում՝ այս երեկո կամ վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունը Ադրբեջանի կառավարությունից: «Իմ սիրելի ընկերներ Եվլախից, Բարդայից և Գյանջայից, խնդրում եմ լինել զգուշավոր: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
7 | 0 | 0 | 0 | 1 | 0 |