Մի խումբ երիտասարդներ լուռ քայլերթով բողոքի ակցիա են արել Երևանում Գերմանիայի դեսպանատան մոտ (լուսանկարներ)
Մի խումբ երիտասարդներ այսօր լուռ քայլերթ ու ցույց են արել դեպի Երևանում Գերմանիայի դեսպանատուն՝ ուշադրություն հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |