Եվրախորհրդարանի կուսակցությունները կոչ են անում ԼՂ հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել
Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ և անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները:
Մենք նաև կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», - ասված է Եվրախորհրդարանի կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |