ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Պասկուալե Տերաչանոյին: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Մտքեր են փոխանակվել մի շարք այլ հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |