Թուրքիան Bayraktar անօդաչուները կզինի սեփական արտադրության շարժիչներով
Թուրքիան որոշել է Bayraktar տեսակի անօդաչու սարքերը համալրել սեփական արտադրության շարժիչներով, գրում է Ahval-ը:
Այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա նշել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը:
Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ:
Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |