/ Կրթություն / Մշակույթ / Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների ժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանակա...

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների ժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան. ԿԳՄՍՆ



Լրահոս

Չինաստանում կորոնավիրուսի դեմ ևս 2 պատվաստանյութ է հավանության արժանացել
25.02.2021 | 23:33   ***
Չինաստանում կորոնավիրուսի դեմ ևս 2 պատվաստանյութ է հավանության արժանաց...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
25.02.2021 | 23:31   ***
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ArmnewsOnline TV Youtube chanel
ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրաստիճան վաճառող»
25.02.2021 | 23:24   ***
ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրա...
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը
25.02.2021 | 23:06   ***
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը
Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրադարձությունների հետ
25.02.2021 | 22:51   ***
Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրա...
 Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի
25.02.2021 | 22:37   ***
Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն Հ...
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն բանից վեր մնան. Արամ Ա
25.02.2021 | 22:20   ***
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն բանից վեր մնան. Արամ Ա
Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից ․Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ
25.02.2021 | 22:11   ***
Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից ․Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ փոխնա...
ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը
25.02.2021 | 21:52   ***
ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի 25 ընդդմիադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
25.02.2021 | 21:49   ***
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի 25 ընդդմիադիր պատգամավորներին անձեռնմխե...
Moderna Inc-ն ակնկալում է այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 18,4 մլրդ դոլարի վաճառք
25.02.2021 | 21:42   ***
Moderna Inc-ն ակնկալում է այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 18,4 ...
ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել․ ՌԴ ՊՆ
25.02.2021 | 21:37   ***
ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտ...
Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին
25.02.2021 | 21:25   ***
Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցած իրադարձությու...
Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բացահայտեց այդ բլեֆը․ Ղուկասյան
25.02.2021 | 21:18   ***
Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բա...
Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք
25.02.2021 | 21:13   ***
Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք
Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի
25.02.2021 | 21:05   ***
Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի
Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
25.02.2021 | 21:01   ***
Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
Հնդկաստանը նոր կոշտ կանոններ է սահմանել սոցիալական մեդիայի հարթակների նկատմամբ
25.02.2021 | 20:56   ***
Հնդկաստանը նոր կոշտ կանոններ է սահմանել սոցիալական մեդիայի հարթակների ...
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով
25.02.2021 | 20:47   ***
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանում իրավիճակը կարգավորել խաղաղ...
Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի երթին և հանրահավաքին չէր մասնակցում
25.02.2021 | 20:28   ***
Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի երթին և հանրահավաքին չէր մասնակցում
Բահրեյնի թագաժառանգ արքայազնը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները
25.02.2021 | 20:25   ***
Բահրեյնի թագաժառանգ արքայազնը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բան...
Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին և կտևի 121 օր
25.02.2021 | 20:16   ***
Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին և կտևի 121 օր
ԵՄ-ն ուշադիր հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը
25.02.2021 | 20:10   ***
ԵՄ-ն ուշադիր հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը
Չարաշահումներ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում․ Արարատի ոստիկանների բացահայտումը
25.02.2021 | 20:03   ***
Չարաշահումներ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում․ Արարատի ոստիկանների բացահայտ...
Թուրքիան պետք է հեռու մնա Իրաքի Սինջար նահանգից. վերլուծաբան
25.02.2021 | 19:41   ***
Թուրքիան պետք է հեռու մնա Իրաքի Սինջար նահանգից. վերլուծաբան
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
25.02.2021 | 19:38   ***
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Իշխանությունը  փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանքով ապրող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին
25.02.2021 | 19:35   ***
Իշխանությունը փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանք...
Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ
25.02.2021 | 19:32   ***
Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ
«Հայաստանում երբեք չի գա ինչ-որ հակառուսական ուժ»․ Կալաշնիկով
25.02.2021 | 19:25   ***
«Հայաստանում երբեք չի գա ինչ-որ հակառուսական ուժ»․ Կալաշնիկով
Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար
25.02.2021 | 19:22   ***
Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կ...
Բոլորը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի եւ ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետեւանքով վնասվել են կրթական եւ մշակութային հաստատություններ, խախտվել է սովորողների կրթության իրավունքը։

Նախարարի տեղակալները, ներկայացնելով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած ագրեսիան, մատնացույց անելով կարեւոր փաստեր, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի օդուժի կողմից Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում գտնվող հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրետակոծումը, հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում ծննդատան ռմբահարումը, կոչ են արել Եվրոպայի Խորհրդին եւ անդամ պետություններին խստորեն դատապարտել ադրբեջանական լայնածավալ ագրեսիան եւ այն ուղեկցող պատերազմական հանցագործությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում կրթության անընդհատության ապահովմանն ուղղված միջոցառումները` նշելով, որ Ադրբեջանն ըստ էության աշխարհում դարձել է առաջին եւ միակ երկիրը, որ համավարակի՝ որպես միջազգային հանրությանը սպառնացող գլոբալ մարտահրավերի պայմաններում լայնածավալ պատերազմ է սանձազերծել։

«Մշակութային արժեքների նպատակային ոչնչացումը պատերազմական հանցագործություն է: Որեւէ հարձակում քաղաքացիական ենթակառույցների, պատմամշակութային վայրերի վրա պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային կառույցների եւ հանրության կողմից: Այն պետությունը, որ կայացնում է ծննդատուն ռմբահարելու որոշում, դուրս է քաղաքակրթությունից, զուրկ է մշակութային ժառանգությունից: Քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է հասկանա սա»,- նշել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ներկայացնելով մշակութային ժառանգության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները՝ նախարարի տեղակալը խոսել է նաեւ ՀՀ 2020-2025 թթ. մշակութային ռազմավարության հիմնական ուղղությունների մասին, որտեղ առանցքային է նաեւ մշակութային ժառանգության պահպանումը:

Տեղեկացնենք նաեւ, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաեւ աշխարհի շուրջ 30 պետությունների նախարարներ, փոխնախարարներ եւ այլ պատասխանատուներ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ազդեցությունը կրթության, եւ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա, ինչպես նաեւ քննարկել եւ կիսվել այդ մարտահրավերներին դիմակայելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների փորձառությամբ:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0