Հնարավոր է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նորից քննարկում անցկացնի ԼՂ հարցով
«ՏԱՍՍ» -ի փոխացմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի:
«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և դիտարկել այն: Եթե իրավիճակը սրվի, և եթե հակամարտությունը շարունակի միջազգայնանալ, ինչպես լսում ենք բազմաթիվ մեջբերումներից, կտեսնենք, թե ինչ ենք անելու »,-ասել է նա:
Ըստ Վասիլի Նեբենզյայի՝ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների:
«Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում», – հավելել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 20-ի փակ նիստում քննարկել էր կրակի դադարեցման ռեժիմին առնչվող հարցը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |