Առանց իմանալու թե էկրանից այն կողմ ով է նստած, լեղապատառ գցում էին իրենց զինվորների նկարներն այդ էջերին. Կարեն Հովհաննիսյան
«Հարցնու՞մ եք , թե ինչպես, որտեղից, դավաճան․․․ Պատասխանեմ։
Ֆեյսբուքում էջեր էին բացվել, և բոլորին կոչ անում, ովքեր զինվոր ունեն բանակում և ծննդյան օրն է, նկարներն ուղարկեն որ իրենց էջերով շնորհավորեն։ Մի քանի լայքին խափվելով լեղապատառ գցում էին իրենց զինվորների նկարներն այդ էջերին, առանց իմանալու թե էկրանից այն կողմ ով է նստած, կամ ում համար է աշխատում։ Նկարների հետ էլ մի ամբողջ ինֆորմացիա, որն էլ թույլ էր տալիս երկարատև մոնիտորինգ անել և հասկանալ, թե որ ուղղությամբ ինչ զորքեր են, ինչ թվաքանակի, ինչ խտության և այլն, և այլն․․․ Դավաճաններ ուրիշ տեղ չփնտերք, տվյալներ տվել եք, զինվորին թիրախ եք դրաձրել, մի բան էլ առաջին հայացքից անմեղ, բայց իրականում շատ կարևոր ինֆոներ փոխանցել․․․ Հազար անգամ եմ ասել, մի արեք, մի արեք , մի արեք․․․Հիմա էլ եմ ասում, մի արեք, մի տարածեք, ռազմի դաշտից լուր չունեք զինվորի մասին, դրա մասին ֆբ-ում մի գրեք, տեղը մի նշեք, ժամանակացույցը մի նշեք։ Ախր ֆբ-ից ոնց կարող եք լուր իմանալ, ես դա եմ ուզում հասկանալ․․․», – իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է Կարեն Հովհաննիսյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |