Մահացել է Ջեյմս Բոնդի առաջին դերակատար Շոն Քոներին
90 տարեկանում մահացել է շոտլանդացի հայտնի դերասան Շոն Քոներին, որը աշխարհին նախևառաջ հայտնի է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի դերով, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մահվան պատճառն առայժմ անհայտ է:
Բրիտանացի դերասան և պրոդյուսեր Շոն Քոներին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում ։ Քոներին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։ Հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։
Նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |