Կենսագիրը նշել է՝ որ տարիքում Եղիսաբեթ Երկրորդը կթողնի գահը
Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը վստահ է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գահը կզիջի արքայազն Չարլզին, երբ նա դառնա 95 տարեկան: Դա տեղի կունենա հաջորդ տարի, գրում է Daily Mail-ը:
«Ես դեռ հավատում եմ, որ երբ թագուհին դառնա 95 տարեկան, նա կթողնի իր պաշտոնը»,- ասել է Ջոբսոնը The Royal Beat-ին:
Հիշեցնենք, որ այժմ Եղիսաբեթ Երկրորդը 94 տարեկան է, 2021 թվականի ապրիլին նա կդառնա 95 տարեկան: Այս տարի թագուհին բավական համեստ նշեց իր ծննդյան օրը ՝ հրաժարվելով հրավառությունից: Սրա պատճառը կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամն էր:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 1 | 0 | 0 | 0 |