Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն․ Զ․ Մնացականյան
Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |