Վրաստանի վարչապետ Գախարիայից հետո ինքնամեկուսացել են վարչակազմի ղեկավարը և էկոնոմիկայի նախարարը
Վարչապետ Գախարիայի ինքնամեկուսացումից հետո հայտնի է դարձել , որ նրա անվտանգության աշխատակցի մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուս:Դրանից հետո կառավարության ղեկավարը հայտարարել է, որ գնում է ինքնամեկուսացման և կաշխատի հեռավար:Այսօր նրա օրինակին են հետևել նաև կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան :
Սեպտեմբերից Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Եթե համաճարակի առաջին ալիքի ժամանակ փետրվարի 26-ից սեպտեմբերի 1-ը վարակվածների ընդհանուր թիվը երկրում 1500 էր, ապա այժմ օրական Հանրապետությունում հայտնաբերվում է մինչև երկու հազար նոր դեպք:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր 40727 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս: Ապաքինվել է 25104 հիվանդ, մահացել է 335-ը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |