«Երբ հարցը վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը, կատակելու տեղ չկա»․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը հրադադարի և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։ Ըստ Խաթիբզադեի՝ Իրանն իր խաղաղ միջոցներով կարևոր դեր է կատարում երկու հակամարտող հարևանների՝ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասցնելու գործում։
Ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների առկայությանը, Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ երկրի արտգործնախարարը նախազգուշացումներ է արել այս հարցի շուրջ։
«Այդ հարցը մեզ համար լուրջ մտահոգության առարկա է։ Մենք դրա շուրջ լուրջ բանակցություններ ենք վարել երկու պատերազմող կողմերի հետ։ Երբ հարցը վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը, կատակելու տեղ չկա», – ասել է Խաթիբզադեն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |