/ Առողջապահություն / Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբ...

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված



Լրահոս

«Ռազմական ոլորտում ռուս–չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն»․ Չինաստանի ՊՆ
1.03.2021 | 11:06   ***
«Ռազմական ոլորտում ռուս–չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույ...
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
1.03.2021 | 11:01   ***
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
ArmnewsOnline TV Youtube chanel
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. նախագահ Արմեն Սարգսյան
1.03.2021 | 10:52   ***
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. նախ...
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձյան տեսքով տեղումներ են
1.03.2021 | 10:48   ***
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձ...
ԱԻ նախարարի ուղերձը նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան
1.03.2021 | 10:39   ***
ԱԻ նախարարի ուղերձը նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օ...
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Վլադիմիր Վարդանյանի և Գևորգ Բաղդասարյանի լուսանկարի վերաբերյալ
1.03.2021 | 10:33   ***
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Վլադիմիր Վարդանյանի և Գևորգ Բաղդաս...
Սիրիացի զինվորականները հետ են մղել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածները
1.03.2021 | 10:26   ***
Սիրիացի զինվորականները հետ են մղել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ ...
Թուրքիան պատրաստվում է հիբրիդային հրթիռի օգնությամբ տիեզերական սարք ուղարկել լուսին
1.03.2021 | 10:21   ***
Թուրքիան պատրաստվում է հիբրիդային հրթիռի օգնությամբ տիեզերական սարք ու...
Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզում
1.03.2021 | 10:18   ***
Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզում
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է
1.03.2021 | 10:14   ***
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է
ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
1.03.2021 | 10:10   ***
ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
Թուրքիայում քուրդը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ Էրդողանին ուղղված Թրամփի նամակը հրապարակելու պատճառով
1.03.2021 | 0:06   ***
Թուրքիայում քուրդը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ Էրդողանին...
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայված վրանային քաղաքը մեծանում է. ցուցարարները նոր ակցիաների են պատրաստվում
28.02.2021 | 23:28   ***
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայված վրանային քաղաքը մեծանում է. ցուցար...
ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանություն քննարկել են 1-ին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը
28.02.2021 | 23:24   ***
ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանություն քննարկել են 1-ին ընթերցմամբ ընդուն...
ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինուժի հատուկ խմբի՝ Հայաստան մուտքի վերաբերյալ լուրը
28.02.2021 | 23:05   ***
ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինուժի հատուկ խմբի՝ Հայաստան մուտքի վերաբեր...
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է Եմենում զանգվածային քաղցի հավանականության մասին
28.02.2021 | 23:02   ***
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է Եմենում զանգվածային...
«Դպրոցները նորմալ թիվ կբերեն». Լոռու մարզպետի խորհրդականը՝ Փաշինյանի հանրահավաքի մասին
28.02.2021 | 22:36   ***
«Դպրոցները նորմալ թիվ կբերեն». Լոռու մարզպետի խորհրդականը՝ Փաշինյանի հ...
Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդյունավետության» մասին
28.02.2021 | 22:00   ***
Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ հ...
Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում
28.02.2021 | 21:55   ***
Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնդիկ վարորդը BMW-ով բախվում է Nissan-ին ու Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2021 | 21:47   ***
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնդիկ վարորդը BMW-ով բախվում է Nissan-ին ո...
Իրանում կոչ են անում զգուշություն ցուցաբերել կիրպտոարժույթների նկատմամբ
28.02.2021 | 21:36   ***
Իրանում կոչ են անում զգուշություն ցուցաբերել կիրպտոարժույթների նկատմամ...
Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը.ՄԻՊ
28.02.2021 | 21:33   ***
Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերի...
Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին
28.02.2021 | 21:27   ***
Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետի...
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
28.02.2021 | 21:04   ***
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդրումներ անել
28.02.2021 | 21:00   ***
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդր...
ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԻՊ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր. «ՍԱՆԱ»
28.02.2021 | 20:54   ***
ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԻՊ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր. ...
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am
28.02.2021 | 20:52   ***
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. I...
Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական արժեքով
28.02.2021 | 20:46   ***
Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 ...
Գիտնականները պարզել են, թե թվային տեխնոլոգիաներն ինչ վտանգավոր ազդեցություն են թողնում դպրոցականների վրա
28.02.2021 | 20:42   ***
Գիտնականները պարզել են, թե թվային տեխնոլոգիաներն ինչ վտանգավոր ազդեցու...
Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ
28.02.2021 | 20:34   ***
Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապ...
Բոլորը

Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ Մի շարք սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև սեզոնին բնորոշ հիվանդությունների ակտիվացումն ազդող գործոններ են համավարակի տարածման համար։

«Սա երկրորդ ալիքի պիկն է․ պայմանավորված սեզոնայնությամբ՝ վիրուսի ակտիվությունը սպասելի էր և օրինաչափ: Ինչքանով է սա բարձր կամ ցածր, մենք չենք կարող ասել, քանի որ չունենք համեմատություն: Հարուցիչը մեր տարածաշրջանում նոր է․ և առնվազն 2-5 տարվա վիճակագրություն պետք է ունենանք, որպեսզի ասենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները բարձր են, թե՝ ցածր»,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը:

«Առաջնային օղակը բավականին ծանրաբեռնված է աշխատում, այսօրվա դրությամբ մենք մարզում ունենք առաջնային օղակի հսկողության տակ գտնվող 1600-ից ավելի պացիենտներ, որոնցից 700-ից ավելիի մոտ հաստատված են դրական դեպքեր»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Առաջնագծում պատերազմական իրավիճակը չի թուլանում, թիկունքում էլ անտեսանելի թշնամին է գրոհում։ Հանրապետության առողջապահության համակարգն աշխատում է ուժերի գերլարված։ Մի շարք հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվում են միայն COVID-19 դրական հաստատումով հիվանդները։ Բացի տրիաժ ծառայությունից, Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է առանձին բաժանմունք:

«Ինֆեկցիոնում այս պահին 80 հիվանդ կա, ունեն 100 մահճակալ, բուժհաստատությունը աշխատում է 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ: «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքը 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Շնչառական սարքերի խնդիր ինֆեկցիոն հիվանդանոցը չունի, որովհետև համավարակի հենց սկզբում, երբ նոր վերապրոֆիլավորվեց որպես կորոնավիրուսային վարակով աշխատող կենտրոն, մենք շատ արագ տեղում կազմակերպեցինք թթվածնային համակարգի մոնտաժումը: Բացի դրանից, շարժական թթվածնային գեներատորներ տրամադրվեցին առողջապահության նախարարության կողմից»,- ասել է Լեյլի Ասլանյանը:

Սեզոնային շնչառական վիրուսները չեն միայն հիվանդության արագ տարածման պատճառ։ Պատերազմական իրադրությունը թուլացրել է մարդկանց զգոնությունը, սկսել են չհետևել հակահամաճարակային կանոններին։

Բազմամարդ միջոցառումների, այդ թվում՝ հուղարկավորություններին մասնակցությունը ևս հայտնվել է վերահսկողությունից դուրս։ Ավելին, վերջին օրերին մարդաշատ հոգեհանգստի և թաղման արարողություններ են կազմակերպում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատները։

Արձակուրդներով պայմանավորված՝ անավարտ է մնացել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժների ու աշխատակազմի թեստավորման գործընթացը։ Ըստ մարզի համաճարակաբանի՝ մինչ այդ կատարված հետազոտությունների դրական արդյունքով թեստերի քանակը մեծ թիվ չի կազմել։

«Մարզի 160 դպրոցներից ընդամենը 10-ի աշխատակիցները չհետազոտվեցին, բայց պատկերը պարզ էր: Հետազոտման ենթակա 5400  աշխատակիցներից ընդամենը 115-ի մոտ է թեստերի դրական պատասխան ստացվել, բայց դա հավասարաչափ չէր բաշխված: Որոշ դպրոցներում այն կազմում էր 6-8 տոկոս, որոշներում` 0.1-0.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, միջինը՝ դրական թեստերը մոտ 3 տոկոսը չանցավ»,- պարզաբանում է մարզի համաճարակաբան Արմինե Անդրյանը:

Համաճարակային իրավիճակը ամեն դեպքում մասնագետները գնահատում են վերահսկելի, այս ընթացքում կրթական հաստատությունների փակ լինելը որոշ չափով կնպաստի վարակի տարածումը կանխելուն։ Կրկին նույն հորդորն են հնչեցնում՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ի վերջո, դիմակներ կրելու կուլտուրան չանտեսել և դրանով օգնել առողջապահական համակարգին։

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0