Ալիևը չի հաշվարկել, որ պատերազմը կձգվի մինչև տերևաթափ. Բադասյան
Ադրբեջանը կորցրել է իր ռազմական հնարավորության մոտ 80 տոկոսը. Վահան Բադասյան Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանն ասում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր պատկերացնում, որ պատերազմը կարող էր ձգվել մինչև նոյեմբեր: «Հիմա խորը աշուն է, տերևաթափ, և եթե ձյունն եկավ, որտեղ ինչ շարժ եղավ, կնկատվի, ու մեր որսորդները որսալու են ազերիներին»,- ասում է նա: Վահան Բադասյանը , ով մոտ մեկ ամիս առաջ վիրավորվել էր եւ դեռ բուժվում է, «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ այս պատերազմը պետք է լուծվի Ադրբեջանի ու Թուրքիայի կապիտուլիացիայով։ «Այսքան զոհերից հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդին չլսի»,- ասում է նա: Նա համոզված է, որ այս պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրել է իր ռազմական հնարավորության մոտ 80 տոկոսը, բայց մարդկային կորուստները շատ մեծ չեն, քանի որ առաջնագծում օգտագործել է պակիստանցի ու սիրիացի վարձկաններին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |