Ավստրիայում ահաբեկչությունից հետո ձերբակալվել են ծնունդով Հյուսիսային կովկասցիներ
Վիեննայում ահաբեկչական գործողություններիրց հետո իրավապահները ձերբակալել են ծնունդով Հյուսիսային կովկասցիների: Այս մասին Ռոսիա 1 հեռուստաընկերության եթերում հայտնել է Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին:
Դեսպանն ասել է, որ արդեն հայտնի է դարձել Ավստրիայում բազմաթիվ ձերբակալությունների մասին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ ահաբեկչական գործողություններին մասնակցել է 7 մարդ:
Ավստրիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել:
Քաղաքի բնակիչներին խնդրել են ժամանակավորապես դուրս չգալ տներից:
Ազգային խորհրդի և խորհրդարանի նիստերը , իսկ դպրոցներում դասերը չեղարկվել են:
Ավստրիային ցավակցություններ են հայտնել շատ երկրներ, այդ թվում Ֆրանսիան , որը նույնպես վերջին օրերին ահաբեկիչների հարձակումներին է ենթարկվել: Էմանուել Մակրոնը նշել է, որ կիսում է ավստրիացիների վիշտը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |