/ Իրադարձային / Կոչ ենք անում միջազգային համալսարանական հանրությանը գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի անկախությու...

Կոչ ենք անում միջազգային համալսարանական հանրությանը գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի անկախությունը. հայտարարություն



Լրահոս

Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը․ՊՆ
25.02.2021 | 1:02   ***
Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել...
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում
25.02.2021 | 0:52   ***
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին
25.02.2021 | 0:47   ***
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մե...
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու
25.02.2021 | 0:43   ***
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը...
Անորակ զենք Հայաստանին. Պատերազմի սպառնալիքը եւ ՆԱՏՕ-ն
25.02.2021 | 0:34   ***
Անորակ զենք Հայաստանին. Պատերազմի սպառնալիքը եւ ՆԱՏՕ-ն
Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ
25.02.2021 | 0:26   ***
Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ
Հանրապետական կոնգրեսականները Բայդենին զգուշացրել են Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցի չեղարկման մասին
25.02.2021 | 0:19   ***
Հանրապետական կոնգրեսականները Բայդենին զգուշացրել են Իրանի դեմ ցանկացած...
Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին
25.02.2021 | 0:16   ***
Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին
Լրատվամիջոցները պարզել են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները
25.02.2021 | 0:13   ***
Լրատվամիջոցները պարզել են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծու...
Գերմանիայում ԻՊ-ի փաստացի «առաջնորդը» դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման
24.02.2021 | 23:56   ***
Գերմանիայում ԻՊ-ի փաստացի «առաջնորդը» դատապարտվել է 10,5 տարվա ազատազր...
Ռուս հայտնի մրցավարը մասնակցել է ռոք համերգի
24.02.2021 | 23:51   ***
Ռուս հայտնի մրցավարը մասնակցել է ռոք համերգի
Մահացել է «Ատալանտայի» 21-ամյա ֆուտբոլիստը
24.02.2021 | 23:45   ***
Մահացել է «Ատալանտայի» 21-ամյա ֆուտբոլիստը
Թիմ Քուկ. Apple-ը շուրջ 100 ընկերություն է կուլ տվել վերջին վեց տարվա ընթացքում
24.02.2021 | 23:39   ***
Թիմ Քուկ. Apple-ը շուրջ 100 ընկերություն է կուլ տվել վերջին վեց տարվա ...
Նորից կորոնավիրուս. իտալական «Տորինոն» դադարեցնում է մարզումները
24.02.2021 | 23:32   ***
Նորից կորոնավիրուս. իտալական «Տորինոն» դադարեցնում է մարզումները
Չինաստանը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ անվտանգության մասին դաշնագիրը սառը պատերազմի արդյունք է անվանել
24.02.2021 | 23:27   ***
Չինաստանը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ անվտանգության մասին դաշնագ...
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
24.02.2021 | 23:22   ***
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը
24.02.2021 | 23:11   ***
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր ա...
Գերմանիայի կառավարությունը որոշել է եւս 10 ամսով երկարաձգել Բունդեսվերի առաքելությունն Աֆղանստանում
24.02.2021 | 22:54   ***
Գերմանիայի կառավարությունը որոշել է եւս 10 ամսով երկարաձգել Բունդեսվեր...
Հրազդանում 18-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ
24.02.2021 | 22:49   ***
Հրազդանում 18-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու մի ք...
Ադրբեջանական ԶԼՄ-ում  շարունակվում են ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ
24.02.2021 | 22:42   ***
Ադրբեջանական ԶԼՄ-ում շարունակվում են ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ վիրավորանք ո...
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից
24.02.2021 | 22:38   ***
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից
Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, բայց անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել. «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»
24.02.2021 | 22:13   ***
Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, բայց անհայտ պատճառներով արտակա...
«Հեռու մնացեք զինված գործողություններ պլանավորելուց». Անդրանիկ Քոչարյան
24.02.2021 | 22:06   ***
«Հեռու մնացեք զինված գործողություններ պլանավորելուց». Անդրանիկ Քոչարյա...
Պեսկովը բացատրել է, թե ինչու էր Պուտինն առանց գլխարկի 20 աստիճանի ցրտահարության ժամանակ
24.02.2021 | 22:04   ***
Պեսկովը բացատրել է, թե ինչու էր Պուտինն առանց գլխարկի 20 աստիճանի ցրտա...
ՇՊՀ-ում ուսումնական պրոցեսը հեռավար կանցկացվի
24.02.2021 | 22:01   ***
ՇՊՀ-ում ուսումնական պրոցեսը հեռավար կանցկացվի
Ճապոնիայում 11 բարձրաստիճան պաշտոնյայի պատժել են երկրի վարչապետի որդու հետ թանկարժեք ընթրիքների համար
24.02.2021 | 21:57   ***
Ճապոնիայում 11 բարձրաստիճան պաշտոնյայի պատժել են երկրի վարչապետի որդու...
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակին վերադարձ է պահանջում Հունաստանը
24.02.2021 | 21:54   ***
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակին վերադարձ է պահա...
Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի պատմական այցին
24.02.2021 | 21:50   ***
Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի պատմական այցին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
24.02.2021 | 21:45   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Թաիլանդի կառավարությունը ցանկանում է վերացնել կարանտինը պատվաստված զբոսաշրջիկների համար
24.02.2021 | 21:43   ***
Թաիլանդի կառավարությունը ցանկանում է վերացնել կարանտինը պատվաստված զբո...
Բոլորը

«Պետական բարձրագույն ուսումնական հաստատություննների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգարժա՛ն գործընկերներ եւ միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ,2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ եւ միջազգային վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, ոտնահարելով մարդասիրական իրավունքի նորմերը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռազմատենչ հռետորաբանությունից անցավ լայնամասշտաբ հարձակման Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Ադրբեջանցի ագրեսորները, կիրառելով միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակներ, կրակ են բացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունները, ավերելով դրանք եւ պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաեւ խաթարելով կրթության իրավունքը:

Թուրքիան, օգտագործելով Ադբեջանի տարածքային նկրտումների պատրվակը, իր զավթողական հեռահար նպատակների իրագործման ճանապարհին ակտիվ ջանքեր է գործադրում պատերազմի բորբոքման ուղղությամբ՝ ներգրավելով վարձու մարդասպան–ահաբեկիչների։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անում է հնարավորը՝ 1915 թ. իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղապանության լիակատար իրագործման համար, այլեւ փորձում է քայլ առ քայլ իրագործել պանթուրքիզմի գաղափարը։ Նրա  վարած՝ կեղծիքով ու զրպարտանքով սեփական շահերը քողարկելու քաղաքականության հետեւանքով արդեն տուժել են նաեւ մի շարք այլ երկրներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Լիբիան եւ Իրաքը: Եվ հենց նրա այս երկդիմի եւ ագրեսիվ քաղաքականությունն է հիմք ընձեռում աշխարհի առաջադեմ վերլուծաբաններին եւ փորձագետներին ճշգրտորեն մատնանշելու այդ որդեգրած մարտավարության եւ դրա աշխարհաքաղաքական զարգացումների աղետալի հետեւանքների վտանգը:

Ավա՜ղ, պատմության փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չկանխված պատերազմ եւ ագրեսիայի դրսեւորում հանգեցնում է աղետալի հետեւանքների: Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները ապացուցում են, որ յուրաքանչյուր չկանխված ագրեսիա ծնում է էլ ավելի մեծ ողբերգություն՝ ի ցույց դնելով այդ աղետալի երեւույթի պատմական տրամաբանությունը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հայ բնակչությունը, որը դարեր շարունակ կազմել է այդ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը, գտնվելով բնաջնջման տեւական սպառնալիքի, իսկ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ արդեն իրական վտանգի տակ, իրավունք ունի լիակատար ինքնորոշման՝ ի դեմս սեփական անկախ պետականության հաստատման: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) անկախության միջազգային ճանաչումն է այն բանաձեւը, որ հնարավորություն կտա կանխելու բնաջնջման եւ էթնիկ զտման ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ներկայիս լայնածավալ ագրեսիան եւ ապահովելու երկարատեւ խաղաղություն տարածաշրջանում:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաեւ քաջ գիտակցելով, որ առկա զարգացումներում տարածաշրջանում գլուխ է բարձրացնում նաեւ ծայրահեղ վտանգավոր միջազգային ահաբեկչությունը, մենք՝ Հայաստանի Հանրապետության համալսարանական հանրությունը, խստագույնս դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը եւ պատերազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում հանդես գալ միասնական ճակատով եւ ձեւավորել խաղաղության իրական եւ գործուն պահանջ, այլ ոչ թե հռչակագրային կարգախոս: Կոչ ենք անում գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախությունը, ինչը կծառայի միջազգային իրավունքով սահմանված նորմերի լիակատար իրացմանը, խաղաղության հաստատմանն ու ժողովրդավարական արժեքների ամրագրմանը:

Աներկբա վստահում ենք միջազգային համալսարանական հանրության հզոր ներուժին եւ  հավատով ակնկալում նրա գործուն միջամտությունը՝ տարածաշրջանում սանձազերված ագրեսիան կանխելու եւ մարդկության խաղաղ զարգացմանը նպաստելու գործում:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0