/ Իրադարձային / Իրավիճակն ավելի քան լուրջ է․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը իտալական SI-ին

Իրավիճակն ավելի քան լուրջ է․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը իտալական SI-ին



Լրահոս

Արցախում փոփոխություններ են սահմանվել միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերում
1.03.2021 | 17:19   ***
Արցախում փոփոխություններ են սահմանվել միջազգային պայմանագրերի կնքման ը...
Հելսինկին գլխավորել է կյանքի ամենաբարձր որակն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը
1.03.2021 | 17:16   ***
Հելսինկին գլխավորել է կյանքի ամենաբարձր որակն ունեցող քաղաքների վարկան...
ArmnewsOnline TV Youtube chanel
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին
1.03.2021 | 17:13   ***
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թ...
Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ «105 ռոյալ» նախագիծն իրականացնող «Դարի ղողանջ» հիմնադրամի հետ համագործակցությունը դադարեցվել է, այդ մասին տեղեկացվել է նաև տնօրենը. ԱԳՆ պարզաբանումը
1.03.2021 | 17:08   ***
Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ «105 ռոյալ» նախագիծն իրականա...
 Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
1.03.2021 | 17:02   ***
Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
Չպետք է թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ
1.03.2021 | 16:54   ***
Չպետք է թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զա...
ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցների ընթացակարգը
1.03.2021 | 16:48   ***
ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Նավալնիի գործով հակառուս...
Փաշինյանը տեսակցելու նպատակով այցելել է վատառողջ Արմեն Սարգսյանին․ նախագահի աշխատակազմ
1.03.2021 | 16:44   ***
Փաշինյանը տեսակցելու նպատակով այցելել է վատառողջ Արմեն Սարգսյանին․ նախ...
41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու համար
1.03.2021 | 16:35   ***
41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Կոտայքի մարզի երկու բնակչու...
ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել
1.03.2021 | 16:26   ***
ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը
1.03.2021 | 16:17   ***
Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկո...
Սուդանում ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել օդաչուական խցիկում հայտնված կատվի պատճառով
1.03.2021 | 16:10   ***
Սուդանում ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել օդաչուական խցիկում հ...
Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել
1.03.2021 | 16:05   ***
Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել
Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները
1.03.2021 | 16:01   ***
Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնա...
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները
1.03.2021 | 15:50   ***
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները
«Սասնա ծռեր»․ մի դատավարության պատմություն
1.03.2021 | 15:43   ***
«Սասնա ծռեր»․ մի դատավարության պատմություն
Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին՝ մասնակցել այս կամ այն հավաքին. Կենտրոն վարչական շրջանի պարզաբանումը
1.03.2021 | 15:39   ***
Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին՝ մասնակցել այս կամ ...
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին
1.03.2021 | 15:32   ***
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյ...
Ես տպավորված եմ Քիմ Քարդաշյանով. թուրք դերասանուհի
1.03.2021 | 15:25   ***
Ես տպավորված եմ Քիմ Քարդաշյանով. թուրք դերասանուհի
«Ղրիմի բռնակցումը հնարավոր չէ ճանաչել, քանի որ բռնակցում տեղի չի ունեցել». Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
1.03.2021 | 15:20   ***
«Ղրիմի բռնակցումը հնարավոր չէ ճանաչել, քանի որ բռնակցում տեղի չի ունեց...
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
1.03.2021 | 15:13   ***
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանո...
Կրեմլից հաստատել են, որ Պուտինի և Էրդողանի միջև տեսակամուրջ է նախապատրաստվում
1.03.2021 | 15:06   ***
Կրեմլից հաստատել են, որ Պուտինի և Էրդողանի միջև տեսակամուրջ է նախապատր...
Ծաղիկ վաճառելուց մինչև չիրն արտահանել չկարողացող գյուղատնտեսներին պետությունն անտոկոս վարկեր առաջարկեց
1.03.2021 | 15:00   ***
Ծաղիկ վաճառելուց մինչև չիրն արտահանել չկարողացող գյուղատնտեսներին պետո...
Մոսկվան ու Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար
1.03.2021 | 14:53   ***
Մոսկվան ու Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հա...
Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք
1.03.2021 | 14:49   ***
Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարութ...
Իսրայելում ԱՄԷ-ի առաջին դեսպանը ժամանել է Թել Ավիվ
1.03.2021 | 14:42   ***
Իսրայելում ԱՄԷ-ի առաջին դեսպանը ժամանել է Թել Ավիվ
Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը
1.03.2021 | 14:39   ***
Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողար...
«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է». Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ սխալ զեկույց ստանալու մասին հայտարարությունը
1.03.2021 | 14:28   ***
«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է». Պեսկովը ...
Սպանված լրագրող Խաշուգջիի հարսնացուն կոչ է արել պատժել Սաուդիան Արաբիայի թագաժառանգին
1.03.2021 | 14:26   ***
Սպանված լրագրող Խաշուգջիի հարսնացուն կոչ է արել պատժել Սաուդիան Արաբիա...
«Ռոմայի» կիսապաշտպանը կրկնել է Միշել Պլատինիի ցուցանիշը
1.03.2021 | 14:19   ***
«Ռոմայի» կիսապաշտպանը կրկնել է Միշել Պլատինիի ցուցանիշը
Բոլորը

«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանել է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո:

«Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության կողմերի պատասխանատուներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ միջամտեն՝ դադարեցնելու համար անմեղ արյունահեղությունը»։ «Թող չմտածեն, որ հարցը կլուծվի բռնությամբ, այլ միջազգային հանրության օգնությամբ հանձնառու լինեն անկեղծ հիմնավոր բանակցությունների»,- ասել է Հռոմի Պապը։

-Պարոն դեսպան, կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
-Իրավիճակն ավելի քան լուրջ է, քանի որ ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ, ներառյալ կասետային ռումբեր ու այս օրերին օգտագործվող արգելված սպիտակ ֆոսֆոր, որով հրդեհում են Արցախի անտառները: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան ու միջազգային այլ կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է: Բազմաթիվ ռազմական փորձագետներ հաստատում են, որ 21-րդ դարում նման մասշտաբային ռազմական գործողություններ չեն գրանցվել, Արցախի դեմ օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի հրետանի, հրթիռներ և ավիացիա՝ ուղղաթիռների, ինքնաթիռների ու մեծաքանակ զորքերի ներգրավմամբ։
-Նմանօրինակ լարված իրավիճակում որքանո՞վ Ֆրանցիսկոս Պապի կոչը կարող է ազդել, որպեսզի հակամարտության կողմերը հանձնառու լինեն խաղաղ բանակցություններին:
-Շատ կարևոր է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց իրավիճակին

Հռոմի Պապը կոչ արեց չմոռանալ «թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հետևում են միմյանց փխրուն հրադադարներից հետո»: Նա քննադատել է զոհերի թվի ողբերգական աճը, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառույցների և աղոթատեղերի ավիրումը: -Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

-Ի՞նչ կցանկանայիք ասել միջազգային հանրությանը:

-Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով: Արցախահայությանը սպառնում է ցեղասպանության վտանգը, և մենք դա ասում ենք՝ գիտակցելով «ցեղասպանություն» բառի իրական իմաստը: Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք վճռական, առաջնորդող դերակատարում և գործողություններ՝ կանխելու համար նոր անմեղ զոհեր: Մասնավորապես Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրեն՝ ստիպելու Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Նորին Սրբության խոսքերը՝ հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղությունը և ներգրավվել առարկայական բանակցություններում:

-Իսկ միջազգային լրատվամիջոցներից մեր սպասումներ են ճշգրիտ տեղեկատվության և ճշմարտության տարածումը` ավելի հնչեղ դարձնելու պատերազմի զոհերի ձայները և աշխարհին բացահայտելու թուրք-ադրբեջանական հանցավոր դաշինքի կողմից և հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ տեղի ունեցող գլխատումների, սպանությունների և էթնիկական զտումների աներևակայելի սարսափները։

-Արդյո՞ք գոյություն ունի կայուն և տևական խաղաղության համար հնարավոր լուծում:

-Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները, մնում են անպատիժ և միտումնավոր խոչնդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները, միակ արդյունավետ լուծումը կասեցնելու բռնության աճը, փրկելու բազմաթիվ մարդկային կյանքեր և տարածաշրջանում ապահովելու կայուն և տևական խաղաղություն՝ դա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 1