/ Քաղաքական / Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար. նախագահ Արմեն Սա...

Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար. նախագահ Արմեն Սարգսյան



Լրահոս

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով մեկ անգամ ևս հաստատում են իրենց հստակ դիրքորոշումը
25.02.2021 | 15:27   ***
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով մեկ անգամ ևս հաստատում են ...
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից
25.02.2021 | 15:15   ***
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը...
ArmnewsOnline TV Youtube chanel
Նիդերլանդների հետախուզության ծառայության ղեկավարը հայտնել է ամեն օր ՌԴ-ից եւ Չինաստանից հաքերների «որսման» մասին
25.02.2021 | 15:08   ***
Նիդերլանդների հետախուզության ծառայության ղեկավարը հայտնել է ամեն օր ՌԴ...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
25.02.2021 | 15:01   ***
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ
25.02.2021 | 14:53   ***
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ
Նիկոլ Փաշինյանը իր առաջնորդած երթի ընթացքում մի քանի շարքով շրջապատված է ոստիկաններով
25.02.2021 | 14:44   ***
Նիկոլ Փաշինյանը իր առաջնորդած երթի ընթացքում մի քանի շարքով շրջապատված...
Արցախի ԱԺ հանձնաժողովը հվանություն է տվել 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրին
25.02.2021 | 14:40   ***
Արցախի ԱԺ հանձնաժողովը հվանություն է տվել 2O21-2O23 թվականների պետական...
Կյանքից հեռացել է Կարեն Գիլոյանի մայրը
25.02.2021 | 14:29   ***
Կյանքից հեռացել է Կարեն Գիլոյանի մայրը
Ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց
25.02.2021 | 14:23   ***
Ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգության...
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում տիրող իրավիճակը
25.02.2021 | 14:13   ***
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում տիրող իրավիճակը
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է
25.02.2021 | 14:07   ***
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. Արման Թաթոյան
25.02.2021 | 14:00   ***
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. Արման Թաթոյան
Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով
25.02.2021 | 13:53   ***
Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգաց...
Որպես սեփականատեր թույլ չեմ տալիս էքսպերտիզա անել․ թեժ քննարկում Ֆիրդուսի հարցով
25.02.2021 | 13:49   ***
Որպես սեփականատեր թույլ չեմ տալիս էքսպերտիզա անել․ թեժ քննարկում Ֆիրդո...
Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին. Փաշինյան
25.02.2021 | 13:44   ***
Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին. Փաշինյան
Թող մեր երեխաներին դատեն, մենք Ղարաբաղ չենք ուղարկելու․ ծնողները ՊՆ-ից պատասխան են սպասում
25.02.2021 | 13:34   ***
Թող մեր երեխաներին դատեն, մենք Ղարաբաղ չենք ուղարկելու․ ծնողները ՊՆ-ից...
ՀՀ Նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
25.02.2021 | 13:30   ***
ՀՀ Նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրաման...
Մենք հիմնադրամից չենք ստացել որեւէ ֆինանսավորում. Հակոբ Արշակյան
25.02.2021 | 13:24   ***
Մենք հիմնադրամից չենք ստացել որեւէ ֆինանսավորում. Հակոբ Արշակյան
Մտադիր ենք էլ ավելի սերտ գործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ. Փաշինյան
25.02.2021 | 13:20   ***
Մտադիր ենք էլ ավելի սերտ գործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մ...
Այս պահին Աբու Դաբիի ցուցահանդեսին մեր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն, մեր տաղավարը լավագույններից է. Արշակյան
25.02.2021 | 13:16   ***
Այս պահին Աբու Դաբիի ցուցահանդեսին մեր ընկերությունները ներկայանալի տե...
Որդեկորույս մայրերն անվճար կօգտվեն վերարտադրողական բժշկական ծառայություններից
25.02.2021 | 13:07   ***
Որդեկորույս մայրերն անվճար կօգտվեն վերարտադրողական բժշկական ծառայությո...
ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին
25.02.2021 | 12:58   ***
ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպա...
Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի
25.02.2021 | 12:52   ***
Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրու...
Ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով. Արայիկ Հարությունյան
25.02.2021 | 12:46   ***
Ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորաց...
21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
25.02.2021 | 12:39   ***
21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանութ...
Նոր որոշում. 2,1 մլրդ դրամ՝ պարեկային ոստիկանության համար․ կլինեն նոր մեքենաներ, նաև ավելի բարձր աշխատավարձ
25.02.2021 | 12:32   ***
Նոր որոշում. 2,1 մլրդ դրամ՝ պարեկային ոստիկանության համար․ կլինեն նոր ...
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Նիկոլ Փաշինյան
25.02.2021 | 12:21   ***
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Ն...
ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
25.02.2021 | 12:13   ***
ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը...
GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթքի հանքը
25.02.2021 | 11:54   ***
GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթք...
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
25.02.2021 | 11:44   ***
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ:

Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերի, սփյուռքի աջակցության մասին:

Պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Հայե՛րը չեն սկսել այս պատերազմը, նրա՛նք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Եվ կարիք չկա սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսել: Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»:

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թե իբր իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձևակերպում ունի և կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաև մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»:

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում Թուրքիային նպատակը տարածաշրջանում հաստատվելն է և նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը. «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով»:

Միաժամանակ, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ պետք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը. «2007 թվականին, երբ այս կառավարությունն այդքան ուժեղ չէր, և Թուրքիան այլ երկիր էր, հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքը Ստամբուլում սպանվեց իր խմբագրատան դիմաց: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց և հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են: Ես խոսում եմ Թուրքիայի ներկայիս կառավարության ու նրա քաղաքականության մասին»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: «Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատևման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, -ասել է Արմեն Սարգսյանը: -Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, և Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան ևս կտուժի:

Կարծում եմ, որ եթե Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանն, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական, այլ՝ հակառակորդի կողմից: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկա»:

Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես ինչ ես անում և միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում և վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է և ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի՝ հույսով չեմ ապրում, այլ՝տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:

Ի պատասխան սփյուռքի դերի և նրա աջակցության մասին հարցի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է. «Տարիներ առաջ և այսօր ևս ինձ նույն հարց են տալիս, թե ի՞նչն էր, որ 1990-ականների սկզբին հայերին բերեց հաղթանակի, ի՞նչ ունեին նրանք: Նրանք զենք, էներգետիկ ռեսուրսների մեծ թվաքանակ չունեին, իսկ ի՞նչ ունեին: Իմ պատասխանը հետևյալն է՝ մենք ունեինք մեկս մյուսին: Եվ դա է ամենահզոր բանը, որ կարող ես ունենալ: Մարդկային արժեքն է, որ միշտ էական է: Դու կարող ես ունենալ ամենամեծ բանակը, ամենաշատ գումարը, սակայն եթե չունենաս մարդկանց, որոնք միասնական հավատում են ինչ-որ բանի, ապա երբեք չես հաղթի: Երեսուն տարի առաջ մենք ունեինք մեկս մյուսին, և այսօր ևս այդպես է: Հիմա էլ մեկս մյուսին ունենք՝ Արցախի հայերը, այստեղի հայերը և Սփյուռքի հայերը, կապ չունի նրանք 8, 10 թե 12 միլիոն են»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր Սփյուռքում ջանքեր են ներդրել Հայաստանին, Արցախին աջակցելու համար: «Եթե ցանկանում եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը և Արցախին՝ կառուցելու, այլ ոչ թե պատերազմի համար, դա արեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Սփյուռքի ներուժը շատ ավելի մեծ է: Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածություն, կարգապահություն, նվիրվածություն, քանի որ մյուս բոլոր բաղադրիչներն առկա են: Հույս եմ հայտնում, որ այս պատերազմը հաղթելով, մեր հայրենիքը պաշտպանելով և թույլ չտալով ևս մեկ ցեղասպանության իրականացում մենք վերջապես կհասկանանք Սփյուռքի ուժը, որը ներառում է նաև Հայաստանի և հայերի բարեկամներին: Մենք ունենք նաև իսկական ընկերների աջակցությունը, որոնք հայեր չեն, սակայն մեզ հետ կիսում են մարդկային արժեքները,-ասել է Հայաստանի նախագահը: -Մեր դեպքում պատերազմի հաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զավթել չէ, դա մեր, ձեր տան պաշտպանությունն է:

Օգնեք մեզ պաշտպանել մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր հավատքը, մեր ժառանգությունը»:

Նյութի աղբյուր՝ www.president.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0