Սիրիայում պայթյունից թուրքամետ գրոհայինների հրամանատար է զոհվել
Ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի մաս կազմող թուրքամետ խմբավորումներից մեկի հրամանատարի մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:
Դեպքը տեղի է ունեցել Ալ Բաբ քաղաքում, որը գտնվում է Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում են տեղական աղբյուրները, գրում է riafan.ru կայքը:
Պայթյունի հետևանքով մահացել է խմբավորման առաջնորդը, ևս մեկ մարդ ծանր վիրավոր է: Զինյալների անուններն ու նրանց կազմակերպության անվանումը չեն հրապարակվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |