Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ ընտրությունների ձայների հաշվարկը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կանգնեցնել երկրում նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը:
«Դադարեցրե՛ք հաշվարկը»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գրեթե բոլոր նահանգներում, այդ թվում և վիճահարույց, որտեղ դեռևս հայտնի չէ հաղթողի անունը, շարունակվում է ընտրողների ձայների հաշվարկը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր իր հաղթանակի մասին և մեղադրել դեմոկրատներին «ընտրությունները գողանալու» փորձի մեջ: Մի շարք նահանգներում, ինչպես օրինակ՝ Միչիգանում և Վիսկոնսինում, գործող նախագահը սկզբում հաղթում էր, սակայն ավելի ուշ նրա մրցակից Ջո Բայդենն առաջ է անցել նրանից:
Հիշեցնենք, որ երեկ Բայդենի շտաբից հայտնել էին ընտրություններում հաղթանակ տանելու մասին:
Երբ ձայների հաշվարկը ավարտվի և կողմերից մեկը ստանա 270 կամ ավելի ընտրիչների ձայների մեծամասնությունը, հայտնի կլինի հաղթող նախագահի և փոխնախագահի անունը։ Վերջին տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչների 264, իսկ Թրամփը՝ 214 ձայն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |