Կովկասի ահաբեկիչները տեղափոխվում են Ադրբեջան. սիրիական հեռուստաընկերության անդրադարձը
Սիրիական Alyaum հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել ,թե ինչպես են Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներն ուղարկվում Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու համար։
«Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնք տեղափոխվում են Ադրբեջան` հայկական բանակի դեմ կռվելու համար, տարբեր ծագում ունեն, բայց նրանց նպատակը նույնն է՝ թուրքերի հրամանները կատարող վարձկանների աշխատանք:
2000 սիրիացի վարձկաններ և տասնյակ քաղաքացիական անձինք Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան ՝ թուրքական ռեժիմի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:
Այս անգամ նաև Թուրքիայի կողմից Կովկասից նույնպես 150 ահաբեկիչ է տեղափոխվել։ Դրանք արտասահմանյան ստորաբաժանումներ են, որոնք վերջին տարիներին կռվում էին Սիրիայում, որոնք հայտնի են որպես կովկասյան ստորաբաժանումներ»,-հաղորդում է սիրիական հեռուստաալիքը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |