/ Իրադարձային / Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը

Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը



Լրահոս

Իտալիայում մաֆիան սկսել է «օգնել» կորոնավիրուսից տուժած տնտեսությանը
26.02.2021 | 1:02   ***
Իտալիայում մաֆիան սկսել է «օգնել» կորոնավիրուսից տուժած տնտեսությանը
Twitter Inc-ը հույս ունի մինչեւ 2023 թվականը կրկնապատկել իր տարեկան եկամուտը
26.02.2021 | 0:58   ***
Twitter Inc-ը հույս ունի մինչեւ 2023 թվականը կրկնապատկել իր տարեկան եկ...
ArmnewsOnline TV Youtube chanel
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռնության էսկալացիայից
26.02.2021 | 0:45   ***
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բռն...
Օբամեյանգի գոլը խաղավարտին հաղթանակ բերեց Արսենալին Բենֆիկայի դեմ խաղում
26.02.2021 | 0:40   ***
Օբամեյանգի գոլը խաղավարտին հաղթանակ բերեց Արսենալին Բենֆիկայի դեմ խաղո...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել
26.02.2021 | 0:31   ***
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Չինաստանը հավանությունէ տվել կորոնավիրուսի դեմ եւս երկու պատվաստանյութերի
26.02.2021 | 0:26   ***
Չինաստանը հավանությունէ տվել կորոնավիրուսի դեմ եւս երկու պատվաստանյութ...
26.02.2021 | 0:15   ***
"Երկաթյա Ֆելիքսը" կարող է վերադառնալ Լուբյանկա
Երևանի Կ. Ս․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը պատրաստվում է պրեմիերաների
26.02.2021 | 0:08   ***
Երևանի Կ. Ս․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը պատրաստվում է պր...
Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարարություն են տարածել
26.02.2021 | 0:01   ***
Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարար...
Հրդեհ Գայի պողոտայում․ կա տուժած
25.02.2021 | 23:54   ***
Հրդեհ Գայի պողոտայում․ կա տուժած
Մանե Թանդիլյան. «Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ»
25.02.2021 | 23:43   ***
Մանե Թանդիլյան. «Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծ...
Արքայադուստր Լաթիֆան դիմել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը՝ խնդրելով հետաքննել իր քրոջ առևանգումը
25.02.2021 | 23:39   ***
Արքայադուստր Լաթիֆան դիմել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը՝ խնդրելով հ...
NASA- ն Վեներայի վրա եզակի երևույթ է գրանցել
25.02.2021 | 23:37   ***
NASA- ն Վեներայի վրա եզակի երևույթ է գրանցել
Չինաստանում կորոնավիրուսի դեմ ևս 2 պատվաստանյութ է հավանության արժանացել
25.02.2021 | 23:33   ***
Չինաստանում կորոնավիրուսի դեմ ևս 2 պատվաստանյութ է հավանության արժանաց...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
25.02.2021 | 23:31   ***
ՄԱԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրաստիճան վաճառող»
25.02.2021 | 23:24   ***
ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրա...
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը
25.02.2021 | 23:06   ***
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը
Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրադարձությունների հետ
25.02.2021 | 22:51   ***
Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրա...
 Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի
25.02.2021 | 22:37   ***
Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն Հ...
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն բանից վեր մնան. Արամ Ա
25.02.2021 | 22:20   ***
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն բանից վեր մնան. Արամ Ա
Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից ․Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ
25.02.2021 | 22:11   ***
Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից ․Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ փոխնա...
ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը
25.02.2021 | 21:52   ***
ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի 25 ընդդմիադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
25.02.2021 | 21:49   ***
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի 25 ընդդմիադիր պատգամավորներին անձեռնմխե...
Moderna Inc-ն ակնկալում է այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 18,4 մլրդ դոլարի վաճառք
25.02.2021 | 21:42   ***
Moderna Inc-ն ակնկալում է այս տարի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 18,4 ...
ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել․ ՌԴ ՊՆ
25.02.2021 | 21:37   ***
ԼՂ հակամարտությունում «Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտ...
Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին
25.02.2021 | 21:25   ***
Փայլանի հայտարարությունը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցած իրադարձությու...
Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բացահայտեց այդ բլեֆը․ Ղուկասյան
25.02.2021 | 21:18   ***
Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բա...
Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք
25.02.2021 | 21:13   ***
Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք
Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի
25.02.2021 | 21:05   ***
Վրաստանի ընդդիմությունը վաղը բողոքի երթ կանցկացնի
Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
25.02.2021 | 21:01   ***
Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
Բոլորը

Սարգսյանը մեկ շաբաթ էր, ինչ վերադարձել էր Աֆղանստանում  խաղաղապահական առաքելությունից, երբ պատերազմը սկսվեց։ Թիկունքում թողնելով կնոջն ու երկու երեխաներին՝ հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Օմարից  կնոջը հասցրեց զանգել միայն մեկ անգամ․ հենց հաջորդ օրը ստացվեց նրա մահվան լուրը։

«Առաջնագծից երրորդ գիծ էր իջեցրել բոլոր ժամկետային զինծառայողներին, ասելով՝ սա ձեր տեղը չէ, և նրանց փոխարինել իր ջոկատով։ Ամսի 27-ին, երբ զանգեց, ինձ ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի։ Ես միշտ կարողանում էի զսպել արցունքներս, բայց այդ ժամանակ չկարողացա․ կարծես սիրտս զգում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց մայորի կինը՝  Մարիամ Հակոբյանը։

Լևոն Սարգսյանը ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև՝ 2008 թ․, լեյտենանտի կոչմամբ անցել էր զինվորական ծառայության Ջաբրայիլում։

«Մենք 2016 թ․ հունվարին վերադարձանք Երևան՝ ամուսնուս ութ տարվա Ջաբրայիլի ծառայությունից հետո։ Ապրիլյան պատերազմին ամուսինս չհասցրեց մասնակցել, բայց պատերազմում ընկավ նրա լավագույն ընկերներից Ալիկ Առաքելյանը։ Ասում էր՝ նրա փոխարեն ես պետք է զոհվեի։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր։ 2016թ․ ապրիլի 12-ին Լևոնն ինձ տեղափոխեց հիվանդանոց՝ մեր որդուն լույս աշխարհ բերելու, և ինքը գնաց Ալիկի հուղարկավորությանը։ Ասաց՝ կներես ինձ, բայց չեմ կարող ընկերոջս վերջին հրաժեշտը չտալ»,- պատմեց Մարիամ Հակոբյանը։

Լեւոնը վտանգավոր մասնագիտություն էր ընտրել ու ծառայության անցնելուց հետո մեկ անգամ չէ, որ փրկվել էր մահից։

«2014թ․ մայիսի 20-ին դիվերսիա էր եղել իր դիրքի ուղղությամբ։ Երբ Լևոնը երեք սպաների հետ շտապել էր օգնության, դիվերասանտներից մեկը կրակ էր բացել «Վիլիսի» ուղղությամբ, բայց չորսն էլ փրկվել էին․ թեպետ մեքենային նայելիս անգամ չես կարող մտածել, որ այդտեղից մարդ կարող է փրկվել»,- պատմեց Մարիամը։

Մարիամն ու Լեւոնն ամուսնացած էին արդեն 10 տարի, երկու երեխա ունեն՝ 9-ամյա Նարինեն և 4-ամյա Գարիկը։

«Այդ տասը տարիներից հինգն ենք միասին անցկացրել։ Անգամ տանը ամուսինս իր զինվորների մասին էր անընդհատ խոսում, բայց ես չէի նեղանում իրենից, ես գիտեի՝ ում հետ էի ամուսնացել, իր կողքին ես ինձ ամենապաշտպանվածն էի զգում։ Միշտ ասում էր՝ Մարիամ, հիշիր՝ մեր կյանքի մարտը վարում ենք երկուսով, եթե մեզնից մեկը ընկնի, մյուսը պետք է կռիվը մինչև վերջ հասցնի՝ առանց զենքերը վայր դնելու։ Լևոնն ինձ ամեն ինչի պատրաստել էր, բայց, միևնույնն է, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց նրա․․․ Ինքն իսկական զինվորական էր՝ խստապահանջ, կարգապահ, իր զինվորի կոշիկին անգամ մեկ գրամ փոշի չպետք է լիներ»։   

Լևոն Սարգսյանը զոհվել է բեկորային վնասվածքից։ Վիրավոր վիճակում հիվանդանոց տեղափոխվելիս մարտական ընկերներին ասել է՝ մինչև վերջ կգնաք, պետք է հաղթենք։ Նրան հուղարկավորել են հոկտեմբերի 1-ին «Եռաբլուրում»։

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0