Հենրիխ Մխիթարյանը մտավ Ռոմայի պատմության մեջ՝ խփելով ամենաարագ գոլը
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում երեկ «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց ռումինական «Կլուժին»: «Մայրաքաղաքայինները» 5։0 հաշվով ջախջախեցին մրցակցին։
Հռոմեական ակումբի կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը 57-րդ վայրկյանին արդեն գլխի հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Հենոն այդ գոլով մտավ «Ռոմայի» պատմության մեջ՝ Եվրոպա լիգայի շրջանակում խփելով հռոմեական ակումբի ամենաարագ գոլը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
57 - Henrikh Mkhitaryan's goal after only 57 seconds from the start of the match is the fastest scored by Roma in Europa League. Thunderbolt.#RomaCluj #EuropaLeague
— OptaPaolo (@OptaPaolo) November 5, 2020
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |