Սարգիս Ադամյանը 5 րոպեում 2 գոլի հեղինակ է դարձել
Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երրորդ տուրը:
Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Ադամյանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին ու աչքի ընկավ 71-րդ և 76-րդ րոպեներին: Մինչ այդ դուբլ էր ձևակերպել նաև Դաբուրը, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Գրիլիչը: Խմբի մյուս խաղում «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Ցրվենա Զվեզդան» 2-1 հաշվով հաղթեց «Գենտին» ու այժմ 6 միավորով խմբում երկրորդն է, իսկ «Հոֆենհայմը» 9 միավորով առաջատարն է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |