Վիսկոնսինում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ և փախուստի դիմել. կան տուժածներ
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի հարավում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ոստիկան հրազենային վնասվածք է ստացել։
Ինչպես հաղորդում է տեղական FОХ6 հեռուստաալիքը, զինված հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Դելաֆիլդ քաղաքում` ուրբաթ առավոտյան։
Տեղի իշխանությունների խոսքով՝ զինված տղամարդը կարող է գտնվել դեպքի վայրից ոչ շատ հեռու։
Տեղական WLUK հեռուստաալիքի տվյալներով՝ տուժած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |