/ Իրադարձային / Ավելի քան 2000 hա անտառածածկ տարածք այրվել է պատերազմի ընթացքում

Ավելի քան 2000 hա անտառածածկ տարածք այրվել է պատերազմի ընթացքում



Լրահոս

Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ
26.02.2021 | 22:05   ***
Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ
Անցկացվել են շտաբային մարզումներ
26.02.2021 | 21:54   ***
Անցկացվել են շտաբային մարզումներ
ArmnewsOnline TV Youtube chanel
ՄԻՊ-ի դիրքորոշումը վերջերս տեղի ունեցող գործընթացներից
26.02.2021 | 21:45   ***
ՄԻՊ-ի դիրքորոշումը վերջերս տեղի ունեցող գործընթացներից
Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել
26.02.2021 | 21:40   ***
Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել
Իսպանիայի նախկին թագավորը 4.4 միլիոն եվրոյի հարկեր է վճարել սկանդալների ֆոնին
26.02.2021 | 21:36   ***
Իսպանիայի նախկին թագավորը 4.4 միլիոն եվրոյի հարկեր է վճարել սկանդալներ...
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը
26.02.2021 | 21:32   ***
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բ...
Բևեռը սկսում է համախմբումը
26.02.2021 | 21:22   ***
Բևեռը սկսում է համախմբումը
Հայաստանի դեմ պրոքսի-պատերազմը նոր թափ է ստանում
26.02.2021 | 21:10   ***
Հայաստանի դեմ պրոքսի-պատերազմը նոր թափ է ստանում
Ռուսաստանում մշակվել է աթս-ների դեմ «ճամպրուկ»
26.02.2021 | 21:04   ***
Ռուսաստանում մշակվել է աթս-ների դեմ «ճամպրուկ»
TikTok-ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացի օգտատերերի կոլեկտիվ հայցի կարգավորման համար
26.02.2021 | 21:00   ***
TikTok-ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացի օգտատերերի կոլեկտիվ հայցի կա...
UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Հաբիբ Նուրմագոմեդովին
26.02.2021 | 20:54   ***
UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Հաբիբ Նուրմագոմեդովին
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ամփոփմանը
26.02.2021 | 20:43   ***
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարությա...
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարի հայտարարությունը
26.02.2021 | 20:14   ***
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտ...
Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքերի կոչ է արել
26.02.2021 | 20:08   ***
Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքե...
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները
26.02.2021 | 20:03   ***
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրա...
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ
26.02.2021 | 19:58   ***
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնա...
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
26.02.2021 | 19:31   ***
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան
26.02.2021 | 19:28   ***
Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանակա...
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ
26.02.2021 | 19:13   ***
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության...
Բրազիլիայի չեմպիոնը վերջին խաղում պարտվեց ու նորից դարձավ չեմպիոն
26.02.2021 | 19:08   ***
Բրազիլիայի չեմպիոնը վերջին խաղում պարտվեց ու նորից դարձավ չեմպիոն
Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար
26.02.2021 | 18:44   ***
Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Եվրո...
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
26.02.2021 | 18:34   ***
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Լավրով. ԱՄՆ-ն ՌԴ զինվորականներին նախազգուշացրել է Սիրիայի ուղղությամբ հարվածի մասին դրանից մի քանի րոպե առաջ
26.02.2021 | 18:23   ***
Լավրով. ԱՄՆ-ն ՌԴ զինվորականներին նախազգուշացրել է Սիրիայի ուղղությամբ ...
Լևանդովսկին ճանաչվել է ՉԼ 1/8 եզրափակիչի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
26.02.2021 | 18:17   ***
Լևանդովսկին ճանաչվել է ՉԼ 1/8 եզրափակիչի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլ...
Հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավոր չէ կեղծել, նկարում ու հատ-հատ հաշվում ենք. Դանիել Իոաննիսյան
26.02.2021 | 18:03   ***
Հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավոր չէ կեղծել, նկարում ու հատ-հատ հ...
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական հենասյուներից մեկը
26.02.2021 | 17:56   ***
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալում «Կին...
Դավիթ Սարգսյանը նշանակվել է Դիլիջան համայքնի, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
26.02.2021 | 17:51   ***
Դավիթ Սարգսյանը նշանակվել է Դիլիջան համայքնի, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ Թ...
Սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում է․ Վահրամ Դումանյանը՝ Լևոն Արոնյանի որոշման մասին։
26.02.2021 | 17:45   ***
Սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում է․ Վահրամ Դումանյանը՝ Լևոն Արո...
ՌԴ ԱԳ փոխնախարարը եւ սփյուռքի հարցերով հանձնակատարը քննարկել են Ռուսաստանում հայ համայնքի գործերի վիճակը
26.02.2021 | 17:39   ***
ՌԴ ԱԳ փոխնախարարը եւ սփյուռքի հարցերով հանձնակատարը քննարկել են Ռուսաս...
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել
26.02.2021 | 17:35   ***
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում բոլոր կողմերին երկխոսության կոչ է ա...
Բոլորը

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է

Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։

Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։

Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։
– Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։
– Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։

Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամի 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում ։
Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։  Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։ Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ:

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

 

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0