/ Արցախ / Զինակիցներին օգնելու նպատակով դեպի տանկն է վազել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից բոլորն են զոհվել․ տանկ...

Զինակիցներին օգնելու նպատակով դեպի տանկն է վազել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից բոլորն են զոհվել․ տանկիստ Հակոբը



Լրահոս

Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին
1.03.2021 | 11:25   ***
Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ ա...
Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը
1.03.2021 | 11:19   ***
Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կ...
ArmnewsOnline TV Youtube chanel
«Ոսկե գլոբուս»-ի 78-րդ արարողության ժամանակ «Թագուհու գամբիտը»-ը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ
1.03.2021 | 11:16   ***
«Ոսկե գլոբուս»-ի 78-րդ արարողության ժամանակ «Թագուհու գամբիտը»-ը ճանաչ...
«Ռազմական ոլորտում ռուս–չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն»․ Չինաստանի ՊՆ
1.03.2021 | 11:06   ***
«Ռազմական ոլորտում ռուս–չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույ...
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
1.03.2021 | 11:01   ***
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. նախագահ Արմեն Սարգսյան
1.03.2021 | 10:52   ***
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. նախ...
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձյան տեսքով տեղումներ են
1.03.2021 | 10:48   ***
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձ...
ԱԻ նախարարի ուղերձը նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան
1.03.2021 | 10:39   ***
ԱԻ նախարարի ուղերձը նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օ...
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Վլադիմիր Վարդանյանի և Գևորգ Բաղդասարյանի լուսանկարի վերաբերյալ
1.03.2021 | 10:33   ***
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Վլադիմիր Վարդանյանի և Գևորգ Բաղդաս...
Սիրիացի զինվորականները հետ են մղել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածները
1.03.2021 | 10:26   ***
Սիրիացի զինվորականները հետ են մղել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ ...
Թուրքիան պատրաստվում է հիբրիդային հրթիռի օգնությամբ տիեզերական սարք ուղարկել լուսին
1.03.2021 | 10:21   ***
Թուրքիան պատրաստվում է հիբրիդային հրթիռի օգնությամբ տիեզերական սարք ու...
Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզում
1.03.2021 | 10:18   ***
Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզում
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է
1.03.2021 | 10:14   ***
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է
ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
1.03.2021 | 10:10   ***
ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
Թուրքիայում քուրդը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ Էրդողանին ուղղված Թրամփի նամակը հրապարակելու պատճառով
1.03.2021 | 0:06   ***
Թուրքիայում քուրդը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ Էրդողանին...
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայված վրանային քաղաքը մեծանում է. ցուցարարները նոր ակցիաների են պատրաստվում
28.02.2021 | 23:28   ***
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայված վրանային քաղաքը մեծանում է. ցուցար...
ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանություն քննարկել են 1-ին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը
28.02.2021 | 23:24   ***
ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանություն քննարկել են 1-ին ընթերցմամբ ընդուն...
ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինուժի հատուկ խմբի՝ Հայաստան մուտքի վերաբերյալ լուրը
28.02.2021 | 23:05   ***
ԱԱԾ-ն հերքում է Թուրքիայի զինուժի հատուկ խմբի՝ Հայաստան մուտքի վերաբեր...
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է Եմենում զանգվածային քաղցի հավանականության մասին
28.02.2021 | 23:02   ***
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է Եմենում զանգվածային...
«Դպրոցները նորմալ թիվ կբերեն». Լոռու մարզպետի խորհրդականը՝ Փաշինյանի հանրահավաքի մասին
28.02.2021 | 22:36   ***
«Դպրոցները նորմալ թիվ կբերեն». Լոռու մարզպետի խորհրդականը՝ Փաշինյանի հ...
Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդյունավետության» մասին
28.02.2021 | 22:00   ***
Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ հ...
Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում
28.02.2021 | 21:55   ***
Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնդիկ վարորդը BMW-ով բախվում է Nissan-ին ու Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2021 | 21:47   ***
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնդիկ վարորդը BMW-ով բախվում է Nissan-ին ո...
Իրանում կոչ են անում զգուշություն ցուցաբերել կիրպտոարժույթների նկատմամբ
28.02.2021 | 21:36   ***
Իրանում կոչ են անում զգուշություն ցուցաբերել կիրպտոարժույթների նկատմամ...
Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը.ՄԻՊ
28.02.2021 | 21:33   ***
Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերի...
Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետին
28.02.2021 | 21:27   ***
Պահեստազորի սպաները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ԳՇ պետի...
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
28.02.2021 | 21:04   ***
Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդրումներ անել
28.02.2021 | 21:00   ***
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդր...
ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԻՊ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր. «ՍԱՆԱ»
28.02.2021 | 20:54   ***
ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԻՊ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր. ...
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am
28.02.2021 | 20:52   ***
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. I...
Բոլորը

Լուսանկարի տանկիստը Հակոբն է, որը մինչեւ պատերազմը մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին։ Սեպտեմբերի 30-ին վերադարձել ու միանգամից դեպի առաջնագիծ է գնացել։ Հաղթանակի համար պայքարող 19-ամյա ժամկետային զինծառայողի անունը հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հրապարակած զոհված զինծառայողների ցուցակում էր։

«Վոլգոգրադում զորավարժություններին մասնակցելիս և դրանից առաջ էլ Հակոբի տրամադրությունը շատ բարձր էր, ասում էր՝ պետք է գնամ, մրցանակային տեղ զբաղեցնեմ, բայց երբ լսեց, որ պատերազմ է, ուզում էր անհապաղ վերադառնալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հորեղբոր դուստրը՝ Նելլի Մանթաշյանը։

Կենսուրախ Հակոբը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի տխուր աչքեր չլինեն։ Ուրախ ու կյանքով լեցուն երիտասարդը նույնիսկ կռվի լարված օրերին էր բարձր տրամադրությամբ, համենայնդեպս հարազատների հետ զրույցում ձայնի մեջ անհանգստություն չէր նկատվում։

«Պատերազմի օրերին մոր հետ էր շատ խոսում, հավատացնում էր, որ հաղթանակած հետ է գալու։ Իր մահվան օրը՝ հոկտեմբերի 16-ին մոր հետ վերջին անգամ զրուցելուց հետո, մայրն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր էր, ասել էին, որ դիրքերից իջնելու են, ու հնարավոր է, որ մի քանի օրով տուն գա»,- պատմեց Նելլին։

Հակոբը չհասցրեց տուն գալ, հրամանատարին ու ընկերներին օգնելու նպատակով դեպի տանկը վազելիս թշնամու անօդաչու թռչող սարքը հարվածել է տանկին, բոլորն էլ զոհվել են։

19-ամյա Հակոբը, ով դպրոցում մաթեմատիկա առարկան էր շատ սիրում, ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, իսկ օրեր անց՝ 2019թ․-ի հուլիսի 17-ին զորակոչվել բանակ։ Դպրոցում գերազանց սովորող տղան մեծ նպատակներ ուներ, դրանք իրագործելը նախատեսել էր ծառայությունից հետո։

Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ծառայության ընթացքում արժանացել էր տասը մեդալի, ու երկու շնորհակալագրի, իսկ «Կովկաս 2020» զորավարժություններից էլ պատվոգրով էր վերադարձել։

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի առաջին միջնակարգ դպրոցի տնօրեն և Հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Հակոբն իր տարիքի համեմատ ավելի հասուն ու խելացի էր։ Կես բառից միմյանց հասկացող տնօրենն ու աշակերտը մեկմեկու վերաբերում էին որպես ավագ և կրտսեր ընկերների։

«Մեր միջև կապը մի ուրիշ էր, մի հայացքից էլ կարող էինք իրար հասկանալ։ Ես երբևե չեմ համարել, որ Հակոբը աշակերտս է, ինքն իմ կրտսեր ընկերն է։ Իրականում իր մասին անցյալ ժամանակով խոսելը  շատ դժվար է»,- արցունքն աչքերին ասաց դպրոցի տնօրենը։

Աշխատասեր Հակոբը տնօրենի խոսքով՝ ամեն ինչ անում էր, որ իր շրջապատից հետ չմնա։ 

«Իրենց տան մոտ հացի փուռ կար, ասում էր՝ հենց գամ, բացելու եմ, կապ չունի, թե որտեղ կսովորեմ, էստեղ գործ եմ դնելու, որովհետև ինքն արդեն հասկանում էր՝ ինչ բան է աշխատելը, իր վրա հոգս կրելը։ Ծնողներն առողջական խնդիրներ ունեին, իր համար սովորելը ֆինանսապես ծանր էր, ուզում էր անվճար ընդունվել, ասում էի՝ ոչինչ, եթե նույնիսկ վճարովի ընդունվես, ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, վարձը ո՞նց ենք տալու, չնայած ինքը կոտրվող տեսակի մարդ  չէր, բոլոր խնդիրների լուծումն ուներ։ Ամեն դեպքում ինքը անվճար ընդունվել չկարողացավ»,- հիշում է դպրոցի տնօրենը։

Ավագ ընկերոջ հետ Հակոբը հաճախ էր կիսվում, անգամ, եթե ծնողներից նեղացած էր լինում, դպրոցի տնօրենի հետ զրույցը նրա հոգին խաղաղեցնում էր։

«Մինչեւ բանակ գնալը, երբ Հակոբի հետ խոսում էի, ասում էի՝ գիտես չէ՞ ուժեղ մարդիկ են լացում, դե ես լացկան եմ, ու երբ իրեն ճանապարհում էինք, փաթաթվեցինք՝ սկսեց լացել, ասաց՝ Դուք եք չէ՞ ասել, որ ուժեղ մարդիկ են լացում, ինքը շատ ուժեղ էր։ Ծառայության ժամանակ իր մասնագիտությունը տանկիստ լինելն էր համարում, ասում էր՝ սրանից լավը չկա,  հենց գամ, տանկ եմ բերելու հետս»,- ժպիտով հիշեց Հասմիկ Բաղդասարյանը։ 

Դպրոցի տնօրենի հիշողություններում Հակոբն ամենամաքուր սիրտ ունեցող, պատասխանատու, խելացի ու ամենակարող աշակերտը, իր հավատարիմ ընկերը կմնա։ 

«Փոքրից մինչև մեծ, եթե խնդիր էին ունենում, ասում էին՝ Հակոբին դիմեք։ Որպես դպրոցի տնօրեն, եթե ես ինչ-որ խնդիր էի ունենում, միանգամից զանգում էի իրեն, ասում էր՝ կլուծվի։ Եթե ինչ-որ խնդրում  Հակոբի անունը շոշափվում էր, ուրեմն դրա լուծումը լիարժեք էր լինում։ Անգամ եթե ուսուցիչներն ինչ-որ բան էին ուզում անել, բայց ինձ չէին դիմում, Հակոբին էին ասում՝ հլը դու գնա,  ասա, որովհետև գիտեին՝ ես Հակոբի նկատմամբ թուլություն ունեմ, եթե ինձ ինչ-որ բան էր ասում, ես չէի կարողանում չէ ասել»,- նկատում է նա։

Հակոբի զոհվելու մասին գույժը հարազատները լսել են հոկտեմբերի 16-ին, բայց նրա մարմինը հողին են հանձնել տասն օր անց։

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0