Կանադան կոչ է անում դրսի ուժերին հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Թվիթերում գրել է, որ զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի կարիքը հրատապ է, իսկ մարդասիրական աջակցությունն առաջնահերթություն է: Աշխատում ենք դաշնակիցների հետ արտաքին միջամտությունը դադարեցնելու ուղղությամբ և կոչ ենք անում դրսի ուժերին հեռու մնալ հակամարտությունից, որ վերջ դրվի քաղաքացիական կորուստներին», – գրել է Շամպանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |