/ Արցախ / Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը պատերազմի և նոր երգերի մասին

Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյանը պատերազմի և նոր երգերի մասին



Լրահոս

Նախարար. Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 808-ն արդեն զբաղված է
4.03.2021 | 12:58   ***
Նախարար. Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 80...
Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են
4.03.2021 | 12:54   ***
Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են
ArmnewsOnline TV Youtube chanel
Նոր որոշում. կփոխհատուցվեն նաեւ մարդատար մեքենաների վարձույթով եւ լիզինգով զբաղվողների վարկերի տոկոսները
4.03.2021 | 12:47   ***
Նոր որոշում. կփոխհատուցվեն նաեւ մարդատար մեքենաների վարձույթով եւ լիզի...
Թաջ Մահալից զբոսաշրջիկներին տարհանել են ռումբի մասին ահազանգի պատճառով
4.03.2021 | 12:43   ***
Թաջ Մահալից զբոսաշրջիկներին տարհանել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը
4.03.2021 | 12:33   ***
Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինությ...
Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234,2 մլն դրամ, որից շուրջ 43 մլն դրամը՝ պուրակի կառուցման համար
4.03.2021 | 12:23   ***
Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234,2 մլն դրամ, որից շուրջ 43 մլն դրա...
«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զախարովա
4.03.2021 | 12:20   ***
«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զ...
Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. նախարար
4.03.2021 | 12:18   ***
Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպա...
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին
4.03.2021 | 12:15   ***
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության նե...
ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ նախագահի
4.03.2021 | 12:09   ***
ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկա...
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
4.03.2021 | 12:06   ***
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել. նրա նկատմ...
Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր
4.03.2021 | 11:52   ***
Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածնե...
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռացնի Վիտալի Բալասանյանին ռազմական հեղաշրջման փորձին միանալու համար». Արթուր Օսիպյան
4.03.2021 | 11:47   ***
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռացնի Վիտալի Բալասանյանին ռազմական հեղ...
Ադրբեջանը ձգտելու Է Հայաստանը շրջափակել նաև հարավից․ իրանագետ
4.03.2021 | 11:40   ***
Ադրբեջանը ձգտելու Է Հայաստանը շրջափակել նաև հարավից․ իրանագետ
«Բաքուն իր մոտ է պահում Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու. հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը». Զ. Սինանյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին
4.03.2021 | 11:28   ***
«Բաքուն իր մոտ է պահում Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու. հարցի լուծմ...
Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար
4.03.2021 | 11:24   ***
Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
4.03.2021 | 11:22   ***
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-...
ԱՄՆ-ը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT
4.03.2021 | 11:18   ***
ԱՄՆ-ը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT
Կառավարության նիստ
4.03.2021 | 11:13   ***
Կառավարության նիստ
Տարօրինակ լռություն. Ինչու էր երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոն «գործուղում» Տիգրան Ավինյանին
4.03.2021 | 11:09   ***
Տարօրինակ լռություն. Ինչու էր երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոն «գործուղում» Տի...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի գրանցվել
4.03.2021 | 11:07   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի գրանցվել
Երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք
4.03.2021 | 11:00   ***
Երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հի...
Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը
4.03.2021 | 10:55   ***
Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխատում
4.03.2021 | 10:48   ***
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխա...
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
4.03.2021 | 10:42   ***
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջա...
Եմենցի հութի ապստամբները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին հարված հասցնելու մասին
4.03.2021 | 10:38   ***
Եմենցի հութի ապստամբները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտ...
Ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է
4.03.2021 | 10:33   ***
Ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առ...
Starship տիեզերանավի նախատիպը պայթել է վայրէջքից հետո
4.03.2021 | 10:28   ***
Starship տիեզերանավի նախատիպը պայթել է վայրէջքից հետո
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել
4.03.2021 | 10:24   ***
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել
Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
4.03.2021 | 10:16   ***
Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
Բոլորը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: Սերժ Թանկյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է, որ օտարերկրացիները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում: 

«Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են Արցախի վրա: Անդադար ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Փորձում ենք նրանց մղել, որ շիտակ որոշումներ կայացնեն, իրենց կառավարական ներկայացուցիչների հետ քննարկեն, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ, և ի վերջո Արցախը ճանաչեն որպես պետություն»,-ասաց Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նկատեց, որ հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ: Նրա խոսքով, պետք է ուշադիր լինել և աշխարհին ցույց տալ, որ սա նույն թուրքական ռեժիմն է, որ 105 տարի առաջ հայերին փորձել է ոչնչացնել: Հիմա, իրենց ռումբերով, փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել:

«Առաջին անգամ աշխարհում հայերը ոտքի կանգնեցին որպես մեկ ժողովուրդ: Մեր ձայները բարձր հնչում են, և շատ օգուտ կարող ենք ստանալ այս ձևով: Պետք է նույն թափով շարունակենք որպես մեկ ձայն դարձած: Ինձ համար կարևոր է, որ օտարները հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում: Սոցիալական ցանցերով, նամակներով պետք է ցույց տանք, որ աղետ է Արցախում, թշնամին արգելված զինատեսակներ է օգտագործում, հայերի գոյությանն է սպառնում»,-նշեց Սերժ Թանկյանը: Երաժիշտն ընդգծեց, որ աշխարհը պետք է հասկանա՝ սա միայն հայերի խնդիրը չէ, այստեղ կան միջազգային հարցեր՝ ահաբեկչություն, բնապահպանական աղետ, մարդու իրավունքների ոտնահարում: Սերժ Թանկյանը կարևոր համարեց Արցախի ճանաչման հարցը, սակայն նշեց, որ այն միակ ձևը պիտի չլինի Արցախի ժողովրդին պաշտպանելու հարցում, մարդու իրավունքների ոտնահարման հարցը նույնչափ կարևոր է:

Տեղեկատվական, քարոզչական աշխատանքներում կարևոր քայլ է «System of a Down»-ի երաժշտական ներդրումը: Խումբը նոյեմբերի 6-ին ներկայացրեց երկու նոր երգ, որով պատմում է Արցախում կատարվածի մասին, անդրադառնում ահաբեկչությանը: Երաժիշտը հիշում է որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գրեց «Արցախ» անունով հայերեն երգ, որը Արցախի ժողովրդի ճիշտ նկարագրի մասին էր:

«Այժմ էլ նոր երգեր են գալիս, երկու երգ ձայնագրել ենք խմբով: Մեր կիթառահարն արդեն երգ էր գրել զինվորների համար, որը կոչվում է «Protect The Land»: Ասաց, եկեք միասին այս երգի վրա աշխատենք: Այդպես էլ արեցինք և ավարտին հասցրեցինք: Մեկ այլ երգ էլ թողարկեցինք ահաբեկիչների մասին: Բոլոր հասույթները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Առաջիկայում դեռ դրամահավաքի միջոցառումներ պետք է ունենանք: Առաջիկայում մենք ցանկանում ենք այցելել Հայաստան: Մենք ձեզ հետ ենք, վստահ ենք ՝ հաղթելու ենք, կանգնած ենք ձեր կողքին, Սփյուռքը պատրաստ է: Հետագայում էլ այս ակտիվությունը պետք է շարունակենք մեր ժողովրդի համար»,-հավելեց Սերժ Թանկյանը:

Նյութի աղբյուր՝ www.youtube.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0