«Էրդողանի բռնապետ ռեժիմն աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»․ ազգությամբ թուրք բասկետբոլիստը կրկին քննադատել է Էրդողանին
Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն «ահաբեկչական կազմակերպություն» է անվանել։
«Էրդողանի բռնապետ ռեժիմը աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- Twitter-ում գրել է բասկետբոլիստը։
Օրերս Կանտերը հայտարարել էր, որ աշխարհում հակամարտություններ ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն՝ 10 երկրի հետ»,- գրել էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
#DictatorErdogan ‘s regime is one of the largest terrorist organization in the world. @RTErdogan pic.twitter.com/apAcrSVVPt
— Enes Kanter (@EnesKanter) November 6, 2020
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |