/ Իրադարձային / Ռուսաստանի ադրբեջանցիները սադրում են, որպեսզի հայերը բախումների մեջ մտնեն իրենց հետ

Ռուսաստանի ադրբեջանցիները սադրում են, որպեսզի հայերը բախումների մեջ մտնեն իրենց հետ



Լրահոս

Ստեղծել միջանկյալ օղակ, լուծել տեխնիկական հարցերը եւ գնալ արտահերթ ընտրությունների. Գարիկ Քեռյան
26.02.2021 | 23:47   ***
Ստեղծել միջանկյալ օղակ, լուծել տեխնիկական հարցերը եւ գնալ արտահերթ ընտ...
Մոսկվայում ու Բաքվում անհանգիստ են․ Ալիեւը Պուտինին նշանակել է Հայաստանի կապիտուլյացիայի երաշխավոր
26.02.2021 | 23:43   ***
Մոսկվայում ու Բաքվում անհանգիստ են․ Ալիեւը Պուտինին նշանակել է Հայաստա...
ArmnewsOnline TV Youtube chanel
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին մեղադրել է Խաշոգջիի սպանությանն աջակցելու համար
26.02.2021 | 23:25   ***
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին մեղադրել է Խաշոգջիի սպան...
Facebook-ը քննարկում է դեմքերը ճանաչող տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը
26.02.2021 | 22:58   ***
Facebook-ը քննարկում է դեմքերը ճանաչող տեխնոլոգիայի ներդրման հնարավորո...
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
26.02.2021 | 22:50   ***
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստել է իր բնակչության 50 տոկոսին
26.02.2021 | 22:36   ***
Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստել է իր բնակչության 50 տոկոսին
ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ․ Ողջունում ենք Լեւոն Արոնյանի մտադրությունը
26.02.2021 | 22:34   ***
ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ․ Ողջունում ենք Լեւոն Արոնյանի մտադրութ...
Одноклассники»-ն նկարահանել է առաջին սեփական սերիալը
26.02.2021 | 22:19   ***
Одноклассники»-ն նկարահանել է առաջին սեփական սերիալը
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել
26.02.2021 | 22:07   ***
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի...
Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ
26.02.2021 | 22:05   ***
Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ
Անցկացվել են շտաբային մարզումներ
26.02.2021 | 21:54   ***
Անցկացվել են շտաբային մարզումներ
ՄԻՊ-ի դիրքորոշումը վերջերս տեղի ունեցող գործընթացներից
26.02.2021 | 21:45   ***
ՄԻՊ-ի դիրքորոշումը վերջերս տեղի ունեցող գործընթացներից
Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել
26.02.2021 | 21:40   ***
Զինված ուժերի ֆինանսիստները հավաք-խորհրդակցություն են անցկացրել
Իսպանիայի նախկին թագավորը 4.4 միլիոն եվրոյի հարկեր է վճարել սկանդալների ֆոնին
26.02.2021 | 21:36   ***
Իսպանիայի նախկին թագավորը 4.4 միլիոն եվրոյի հարկեր է վճարել սկանդալներ...
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը
26.02.2021 | 21:32   ***
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բ...
Բևեռը սկսում է համախմբումը
26.02.2021 | 21:22   ***
Բևեռը սկսում է համախմբումը
Հայաստանի դեմ պրոքսի-պատերազմը նոր թափ է ստանում
26.02.2021 | 21:10   ***
Հայաստանի դեմ պրոքսի-պատերազմը նոր թափ է ստանում
Ռուսաստանում մշակվել է աթս-ների դեմ «ճամպրուկ»
26.02.2021 | 21:04   ***
Ռուսաստանում մշակվել է աթս-ների դեմ «ճամպրուկ»
TikTok-ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացի օգտատերերի կոլեկտիվ հայցի կարգավորման համար
26.02.2021 | 21:00   ***
TikTok-ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացի օգտատերերի կոլեկտիվ հայցի կա...
UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Հաբիբ Նուրմագոմեդովին
26.02.2021 | 20:54   ***
UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Հաբիբ Նուրմագոմեդովին
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ամփոփմանը
26.02.2021 | 20:43   ***
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ճապոնիայի կառավարությա...
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարի հայտարարությունը
26.02.2021 | 20:14   ***
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտ...
Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքերի կոչ է արել
26.02.2021 | 20:08   ***
Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքե...
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները
26.02.2021 | 20:03   ***
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրա...
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ
26.02.2021 | 19:58   ***
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնա...
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
26.02.2021 | 19:31   ***
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան
26.02.2021 | 19:28   ***
Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանակա...
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ
26.02.2021 | 19:13   ***
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության...
Բրազիլիայի չեմպիոնը վերջին խաղում պարտվեց ու նորից դարձավ չեմպիոն
26.02.2021 | 19:08   ***
Բրազիլիայի չեմպիոնը վերջին խաղում պարտվեց ու նորից դարձավ չեմպիոն
Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար
26.02.2021 | 18:44   ***
Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Եվրո...
Բոլորը

Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները վերջին շրջանում սադրում են, որպեսզի այնտեղի հայերը բախումների մեջ մտնեն իրենց հետ։

«Երեկ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեքենաների շարասյունով, թուրքական և ադրբեջանական դրոշներով ավտոերթ էին իրականացնում։ Մերթ ընդ մերթ կանգնում էին և դուրս գալով մեքենաներից՝ վանկարկում էին՝ «Ղարաբաղ կամ Ղարաբաղ բիզիմդիր»։ Սա կոնկրետ քայլ է, որի նպատակն է հայ համայնքին սադրանքների մեջ ներքաշելը», Lragir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Նա նշեց, որ կոչ է անում ՌԴ հայերին, որպեսզի որևէ դեպքում չտրվեն սադրանքների, իսկ ադրբեջանական համայնքի կողմից իրականացվող նման քայլերի դեպքում դիմել իրավապահներին։

«Մեր աչքի առաջ ունենք հուլիսյան դեպքերը, երբ տավուշյան հաղթական մարտերից հետո, մարտի դաշտում պարտություն կրելով, Ադրբեջանը փորձեց մեր սփյուռքի տարբեր օջախներում բախումներ հրահրել։ Դա ունենալով մեր աչքի առաջ՝ չպետք է տրվենք սադրանքներին»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ որքան ադրբեջանական կողմը պարտություն կրի ռազմի դաշտում, այնքան նրանք փորձելու են մեծ սփյուռքյան հատվածներում բախումներ հրահրել։

«Իրականում հայոց սփյուռքը լավ իմաստով ևս մեկ զենք է մեր ձեռքին։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ արեց մեր սփյուռքն աշխարհով մեկ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում հայկական սփյուռքը կարողացավ արցախյան խնդիրը լսելի դարձնել և ինչ-որ տեղ նաև հասնել փոքր հաջողությունների։ Խոսքը վերաբերում է եվրոպական քաղաքներին, որոնք արդեն սկսել են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ լավ հասկանում են։ Եվ նրանք ուզում են սփյուռքի ողնաշարը կոտրել, հայկական կողմին այդ զենքից զրկել։ Մենք չպետք է տրվենք սադրանքներին։ Այն երկրների օրենքները պետք է հարգենք, որտեղ մենք բնակություն ենք հաստատել։ Եվ նրանց կողմից սադրանքներ իրականցնելու դեպքում ուղղակի պետք է դիմենք տեղի իրավապահ մարմիններին ու հայկական հյուպատոսական ծառայություններին»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանը նշեց, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այս առումով համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ «Այստեղ իրավապահները ևս աչալուրջ են, ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Այստեղ թե հայկական համայնքն է բավական մեծ, թե ադրբեջանական համայնքը։ Եվ առաջին հերթին հենց մեր շահերից չի բխում, որ բախումներ լինեն օտար երկրի տարածքում։ Սա նաև կարող է երրորդ պետությունների դիրքորոշումը փոխել Արցախյան խնդրի հետ կապված։ Սա կոնկրետ ուղղորդված է Բաքվից և Անկարայից, ինչպես հուլիսյան դեպքերի ժամանակ»,- ասաց նա։

Այս փուլում Ռուսաստանի հայ համայնքը շարունակական աշխատանք է տանում՝ Արցախին օգնելու ուղղությամբ։ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ աշխատում են սադրանքներին չտրվել։ «Մենք միասնական ենք և միասնական այն կարծիքն ունենք, որ որևէ դեպքում չպետք է տրվենք այդ սադրանքներին։ Եվ երկրորդ ճակատ սփյուռքում, առավել ևս Ռուսաստանում, մեզ պետք չէ»,- հավելեց նա։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

1 0 0 0 0 0