Ուկրաինայում անհայտ անձինք կրակ են բացել Ադրբեջանի հյուպատոսարանի վրա
Խարկովում անհայտ անձինք կրակ են բացել Ադրբեջանի հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է դիվանագիտական կառույցի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
« Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսարանի վրա կրակ է բացվել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: Հյուպատոսարանի դռան և պատուհանների ուղղությամբ արձակվել է 6 կրակոց: Տուժածներ չկան, քանի որ շենքում գիշերը ոչ ոք չի լինում: Տեսախցիկներն արձանագրել են, որ հարձակվողները երկու անձինք են եղել »,- ասվում է տարածված հաղորդագրությունում :
Ադրբեջանի ԱԳՆ դատապարտել է կատարվածը և հայտարարել, որ Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |