Առաջացած այս վակուումը պարզապես շնչահեղձ է անում Արցախին. իրավիճակի վրա ռեալ ազդեցություն կարող են ունենալ ՌԴ-ն ու Ֆրանսիան
Երբ աշխարհը լռում էր իր իսկ կողմից Ադրբեջանի տարածքներ համարվող շրջաններում ադրբեջանական ռազմական գործողությունների և դրանցում ահաբեկիչների օգտագործման առթիվ, այդպիսի դիրքորոշումն ինչ-որ տեղ հասկանալի էր` պայմանավորված պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների բռնի փոփոխելիության անթույլատրելիության գլոբալ կոնսենսուսի հետ։ Բայց երբ Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական հրահանգավորմամբ Ադրբեջանն իր ահաբեկիչներին ու ռազմական ծանր տեխնիկան, դաժան հրթիռակոծության հետ միասին, դաժանորեն օգտագործում է նույն այդ աշխարհի կողմից ինքնորոշման իրավունքից օգտվելու հնարավորություն ստացած նախկին ԼՂԻՄ-ի խաղաղ բնակավայրերի վրա, այդ լռությունն այլևս փարիսեցիություն է։
Իսկ ինչո՞վ են զբաղված այս օրերին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնք, հավատարիմ իրենց առաքելությանը, պիտի գոնե փորձեին կոչերից զատ քայլեր ձեռնարկել հրադադարի ուղղությամբ։ Դժբախտաբար, համաշխարհային ժանդարմ ԱՄՆ-ն ներքաշվել է ներքաղաքական ծանրագույն, թերևս աննախադեպ ճգնաժամի մեջ և ոչ մի պետություն նրա տեղը չի պատրաստվում ստանձնել խաղաղեցման գործընթացի պատասխանատվությունը։ Առաջացած այս վակուումը պարզապես շնչահեղձ է անում Արցախին` վերջինիս միայնակ թողնելով կայսերական ամբիցիաներն իրացնել փորձող Թուրքիայի ու իր իշխանությունը պահել փորձող Ադրբեջանի նախագահի առաջ։
Այս պայմաններում Ֆրանսիան ու Ռուսաստանը մնում են այն միակ ուժային կենտրոնները, որոնք համատեղ կարող են իրավիճակի վրա ռեալ ազդեցություն ունենալ, ինչի համար, սակայն, ծախսելու են հսկայական քաղաքական կապիտալ։ Բայց և հանուն արդարության` դրական արդյունքի պարագայում նրանց աշխարհաքաղաքական կարգավիճակն էականորեն կփոխվի։ Իսկ մինչ մեծ պետություններն իրար կգան, Արցախի միակ հույսը շարունակում է մնալ
հայակական բանակը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |