Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մենկնաբանելով տեղեկությունն առ այն, որ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:
«Շաբաթ մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդ հաղորդագրությանը հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,-ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ԼՂ հարցով աշխատնքային խումբ ստեղծելու առաջարկությանը:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով թուրքական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով է հանդես եկել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |