Նևադայում անցկացվել է Hyperloop վակուումային գնացքի ուղևորային փորձարկումը
Virgin Hyperloop ընկերությունը հաջողությամբ ավարտել է վակուումային գնացքի նախատիպի առաջին ուղևորային փորձարկումները, որը կդառնա փոխադրման նոր տեսակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
Փորձարկումները տեղի են ունեցել Նեվադայի DevLoop տեղամասում, դրա համար ստեղծվել է կես կիլոմետրանոց թունել:
Նշվում է, որ ընկերության համահիմնադիր Ջոշ Գիգելը և ուղևորների սպասարկման որակի գծով տնօրեն Սառա Լուչյանը գտնվել են գնացքում: Դրա դասական տարբերակը տեղափոխելու է 28 ուղևոր:
Թունելով շարժվելու ընթացքում գնացքի արագությունը 48 մետր/վայրկյան է եղել: Ըստ պլանների, տրանսպորտի այս տեսակը կլինի երկու անգամ ավելի արագ, քան ինքնաթիռը և մի քանի անգամ ավելի արագ, քան արագընթաց գնացքը:
Hyperloop- ի գաղափարը պատկանում է ամերիկացի ձեռներեց և ինժեներ Իլոն Մասկին. նա դրա գաղափարը ներկայացրել է 2012 թ.-ին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |