Անգամ եթե հայտնվել ենք ծանր իրավիճակում, մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պարտավոր է ուժ հաղորդել մեր զինվորին
Անկախ ամեն տեսակ քաղաքական վայրիվերումներից, ինտրիգներից, բանսարկություններից, իրավիճակից դիվիդենտ քաղողներից, ճիշտ պահին համապատասխան ու կամային որոշումներ չկայացնող սուբյեկտների անկարողությունից, իրավիճակի լրջությունից, եկեք մի բան հստակ պայմանավորվենք․ Բոլորս միահամուռ մեր աջակցությունն ու զորակցություն ենք հայտնում Հայոց բանակին և այս պահին ռազմական գործողությունների մեջ ընդգրկված մեր զինվորներին։
Սերունդները մեզ չեն ների, եթե զինվորն իր թիկունքում զգաց անառողջ խլրտոց ու մթնոլորտ։
Անգամ եթե հայտնվել ենք ծանր իրավիճակում, մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պարտավոր է ուժ հաղորդել մեր զինվորին։
Փա՛ռք հայոց բանակին ու մեր զինվորներին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |