Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:
«Հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարող ենք արձանագրել, որ հանցագործների ձերբակալումները սկսված են.,-ասաց վարչապետը:
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։ Միրզոյանը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |