Իջևանում կտրել են Նիկոլ Փաշինյանի` հեղափոխությունը խորհրդանշող արձանի գլուխը
Անհայտ քաղաքացիները վնասել են Իջևանում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։ Նրանք կտրել են գլուխը արձանի, որն ի դեպ՝ խորհրդանշում է 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության քայլարշավը։ Իջևանի Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին դեռ պարզ չէ, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն կատարվում են որոնողական աշխատանքներ։ Նշենք, որ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որ Գյումրիում ևս վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 4 | 0 | 0 | 0 | 0 |