Ռուսաստանը ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Սիրիային
Ռուսաստանը ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել էներգահամակարգի, Սիրիայի արդյունաբերական համալիրի վերականգման և այլ հումանիտար նպատակների համար: Այս մասին այսօր հայտնել է փախստականների վերադարձի հարցերով ռուս-սիրիական միջգերատեսչական համակարգման շտաբի պետ Միխայիլ Միզինցևը:
«Մարդասիրական առաքելության , էներգացանցերի և արդյունաբերական համալիրի , կրոնական կառույցների վերականգնման համար Ռուսաստանը հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար», – ասել է Միզինցևը՝ չնշելով միջոցների տրամադրման հստակ ժամկետներ։
Նրա խոսքով, միջպետական համագործակցության զարգացման և սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման շրջանակներում, Ռուսաստանի նախարարություններն ու գերատեսչությունները հետևողական են լինելու այնպիսի նախագծերի իրականացման ուղղությամբ , ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը , շրջակա միջավայրի կառավարումը և բնակարանաշինությունը, առևտուրը, տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը:
« Դամասկոսում կրթության բաց կենտրոնը արդյունավետորեն գործում է, այնտեղ ռուսաց լեզվի խորացված ուսուցում են անցնում ավելի քան 100 ուսուցիչ: Սիրիայի 1319 քաղաքացի այժմ սովորում է Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ավելի քան 1,9 հազար երիտասարդ մասնագետներ արդեն ավարտել են իրենց դասընթացները», -ասել է Միխայիլ Միզինցևը ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հուշագիր են ստորագրել 2020 և 2021 թվականներին Սիրիային 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով Սիրիային օգնություն տրամադրելու և կամավոր ներդրումներ կատարելու կարգի վերաբերյալ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |