/ Քաղաքական / Էրդողանի իշխանության վախճանը նախանշում են հենց Անկարայում

Էրդողանի իշխանության վախճանը նախանշում են հենց Անկարայում



Լրահոս

Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագրվել
26.11.2020 | 22:52   ***
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագր...
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն ու միջազգային արձագանքները
26.11.2020 | 22:41   ***
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձ...
ArmnewsOnline TV Youtube chanel
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց.
26.11.2020 | 22:32   ***
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավա...
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով
26.11.2020 | 22:27   ***
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բա...
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
26.11.2020 | 22:06   ***
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի կիրառ
26.11.2020 | 21:51   ***
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի...
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին
26.11.2020 | 21:13   ***
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր ...
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
26.11.2020 | 20:48   ***
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը
26.11.2020 | 20:40   ***
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունո...
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
26.11.2020 | 20:37   ***
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
26.11.2020 | 20:29   ***
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տա...
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
26.11.2020 | 20:15   ***
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
26.11.2020 | 19:52   ***
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
26.11.2020 | 19:35   ***
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
26.11.2020 | 19:20   ***
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է հասել
26.11.2020 | 19:16   ***
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն է...
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
26.11.2020 | 19:07   ***
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին նվազել է
26.11.2020 | 18:51   ***
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին...
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին
26.11.2020 | 18:48   ***
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահի...
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
26.11.2020 | 18:45   ***
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները
26.11.2020 | 18:40   ***
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվ...
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ
26.11.2020 | 18:35   ***
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում...
«Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով
26.11.2020 | 18:32   ***
«Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով
Թուրքիայում շարունակվում է վհուկների որսը
26.11.2020 | 18:30   ***
Թուրքիայում շարունակվում է վհուկների որսը
«Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար». Պետդումայում մեկնաբանել են ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
26.11.2020 | 18:27   ***
«Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կ...
Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
26.11.2020 | 18:22   ***
Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման լուրը չի հա...
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան
26.11.2020 | 18:08   ***
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի...
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք
26.11.2020 | 18:00   ***
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի ...
Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
26.11.2020 | 17:57   ***
Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստիկանները հայտնաբերել են
26.11.2020 | 17:45   ***
ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստ...
Բոլորը

Թուրքիայի այսօրվա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը կրկնում է 20-րդ դարասկզբի գործընթացները: Դիտարկելով Թուրքիայում ընթացող ներքաղաքական անցուդարձը՝ կարելի է միանշանակ կանխատեսել Էրդողանի իշխանության մոտալուտ վախճանը, ինչպես ժամանակին՝ երիտթուրքերինը: Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ներկայիս գործողությունները զարմանալի զուգադիպությամբ կրկնում են նախորդ դարասկզբին Քեմալ Աթաթուրքի գործողությունները:

Ահմեդ Դավութօղլուն  սկսել է հետեւողաբար քննադատել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան ու իր ընտանիքին համարելով ամենամեծ աղետը, որ հասել է իր ժողովրդին։ Մեկ այլ հայտարարության մեջ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»:

20-րդ դարի 20-ականներին նույն քաղաքականությունն էր վարում Քեմալ Աթաթուրքը՝ քննադատելով երիտթուրքերի գործողությունները: Ինչպես Աթաթուրքը, այնպես էլ Դավութօղլուն գիտակցում են ժամանակի իշխանությունների գործած վայրագությունները, նրանց մոտալուտ վախճանը եւ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար սկսում են քննադատել իշխանությանը, որի ակունքներում են եղել նաեւ իրենք եւ նպաստել վերջիններիս հանցագործություններին:

1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի խմբագրած թերթում հրապարակվող հոդվածներում գրվում էր, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտորելն ու տեղահանելը դատապարտելի են: «Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը եւ բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է»,- հայտարարել է Աթաթուրքը:

Վերջինս լավ էր տեսնում երիտթուրքերի անկումը եւ համապատասխան հարթակ էր ստեղծում նրանցից տարանջատվելու համար, այն դեպքում, երբ եղեռնի ողջ ժամանակահատվածում եղել էր թուրքական բանակի սպա: Ավելին՝ 1920 թվականի հունվարին Մուսթաֆա Քեմալի ղեկավարած թուրքական մեծաթիվ բանակը Մարաշի ճակատամարտում հաղթեց ֆրանս-հայկական լեգեոնին, որին հաջորդեցին 5000 ֆրանսիացիների եւ12000 հայերի զանգվածային կոտորածները՝ ավելի նվազեցնելով հայկական գավառում մնացած առանց այդ էլ քիչ հայ բնակչության թվաքանակը։

Այդ ռազմական գործողություններն ուղեկցվում էին բոլշեւիկյան Ռուսաստանի կառավարության կողմից քեմալականներին ուղարկված ոսկու եւ զինամթերքի շարունակական աջակցությամբ:

Չնայած այս ամենին, Աթաթուրքին հաջողվեց իրեն առանձնացնել երիտթուրքերից, իսկ իշխանության գալուց հետո կեղծ դատավարություններ սկսել եղեռնը իրականացնողների դեմ, որոնք, վերջին հաշվով, այդպես էլ Թուրքիայի կողմից համապատասխան պատժի չենթարկվեցին:

Այսօր կրկնվում է նույն պատմությունը: Անկման գնացող Էրդողանի վարչակազմին սկսում են քննադատել երբեմնի իր գործընկերները եւ քաղաքական ուժերը: Այն, որ էրդողանի Թուրքիան ընկնելու է, կանխատեսելի է բոլորի համար: Հարցն այն է, թե մինչեւ անկումն ինչ աղետներ կհասցնի կատարել մերօրյա Թալեաթը:

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0