/ Կրթություն / Մշակույթ / Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է․ ԿԳՄՍՆ

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է․ ԿԳՄՍՆ



Լրահոս

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչեւ դեկտեմբերի կեսը սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումները
24.11.2020 | 1:05   ***
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչեւ դեկտեմբերի կեսը սկսել նոր կ...
Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել
24.11.2020 | 0:56   ***
Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբան...
ArmnewsOnline TV Youtube chanel
Հրդեհ Գարեգին Նժդեհ փողոցում
24.11.2020 | 0:41   ***
Հրդեհ Գարեգին Նժդեհ փողոցում
 Վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
24.11.2020 | 0:23   ***
Վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամ...
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են
24.11.2020 | 0:20   ***
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ
24.11.2020 | 0:04   ***
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ըն...
ԵՄ-ն, Կանադան եւ 11 այլ երկրներ համաձայնեցրել են համավարակների դեմ պայքարի ապագա համաձայնագրի համար միջոցառումները
23.11.2020 | 23:54   ***
ԵՄ-ն, Կանադան եւ 11 այլ երկրներ համաձայնեցրել են համավարակների դեմ պայ...
Bloomberg-ն անվանել է կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող պատվաստանյութերը
23.11.2020 | 23:38   ***
Bloomberg-ն անվանել է կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենամեծ պահանջարկ ո...
Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին
23.11.2020 | 23:31   ***
Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթան...
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների 9 դպրոցներ Ապահով դպրոց ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհներ
23.11.2020 | 23:19   ***
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների 9 դպրոցներ Ապ...
Վարչապետն ընդունեց մեզ, տեղեկացրեց, որ այսօրվանից պետք է զբաղվի անհետ կորած զինվորների գործերով. ծնող
23.11.2020 | 23:13   ***
Վարչապետն ընդունեց մեզ, տեղեկացրեց, որ այսօրվանից պետք է զբաղվի անհետ ...
ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը
23.11.2020 | 22:57   ***
ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարա...
Վաշինգտոնը կբարեկամանա Ֆիլիպինների եւ Վիետնամի հետ՝ Չինաստանի դեմ
23.11.2020 | 22:38   ***
Վաշինգտոնը կբարեկամանա Ֆիլիպինների եւ Վիետնամի հետ՝ Չինաստանի դեմ
ԱՄԷ-ն մեղմացրել եւ վերացրել է ընկերությունների համար արտասահմանյան սեփականության մի շարք սահմանափակումներ
23.11.2020 | 22:24   ***
ԱՄԷ-ն մեղմացրել եւ վերացրել է ընկերությունների համար արտասահմանյան սեփ...
Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է ազգային անվտանգության թիմի անդամների անունները
23.11.2020 | 22:11   ***
Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է ազգային անվտանգության թիմի անդամներ...
Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբաստարաններ են կառուցվել
23.11.2020 | 21:54   ***
Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբաստարաններ են կառուցվել
ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել
23.11.2020 | 21:39   ***
ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա
23.11.2020 | 21:34   ***
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա
Չինաստանը քննադատել է Վաշինգտոնին «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու համար
23.11.2020 | 21:19   ***
Չինաստանը քննադատել է Վաշինգտոնին «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու...
Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված  ՔՈՎԻԴ-19-ի  հետևանքների հաղթահարմանը
23.11.2020 | 21:06   ***
Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-1...
Փարիզում սկսվել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը
23.11.2020 | 20:47   ***
Փարիզում սկսվել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը
Ադրբեջանի ԶՈւ հրամանատարը մահացել է ականի պայթյունից
23.11.2020 | 20:40   ***
Ադրբեջանի ԶՈւ հրամանատարը մահացել է ականի պայթյունից
Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ
23.11.2020 | 20:21   ***
Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախ...
Ռուս խաղաղապահը Ղարաբաղում վիրավորվել է պայթյունից
23.11.2020 | 20:06   ***
Ռուս խաղաղապահը Ղարաբաղում վիրավորվել է պայթյունից
ՈՒՂԻՂ. Անհետ կորածների հարազատները հանդիպում են Փաշինյանի հետ
23.11.2020 | 19:56   ***
ՈՒՂԻՂ. Անհետ կորածների հարազատները հանդիպում են Փաշինյանի հետ
Շևչենկոն Եվրո-2020-ի ամենաերիտասարդ մարզիչն է
23.11.2020 | 19:52   ***
Շևչենկոն Եվրո-2020-ի ամենաերիտասարդ մարզիչն է
Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
23.11.2020 | 19:43   ***
Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Թուրք լրագրողը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել
23.11.2020 | 19:37   ***
Թուրք լրագրողը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել
Պուտինը օրենք է ստորագրել առանց արտահանման մաքսատուրքի Հայաստան նավթային խեժի մատակարարումը նախատեսող արձանագրության վավերացման մասին
23.11.2020 | 19:33   ***
Պուտինը օրենք է ստորագրել առանց արտահանման մաքսատուրքի Հայաստան նավթայ...
Շուշին Գյումրին է՝ ղարաբաղյան ակցենտով
23.11.2020 | 19:22   ***
Շուշին Գյումրին է՝ ղարաբաղյան ակցենտով
Բոլորը

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։  

Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ լուծումներ։ Ավելին, երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների պարագայում որակյալ կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է, և պետք է առավելագույն ջանքեր ներդնել դրա զարգացումն ապահովելու համար։

2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետևյալ կերպ.

1.Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում և անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։

2.Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։

3.Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռևս 2020 թվականի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետևաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը  կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։

4.Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձևով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումը երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետևանքներ, ինչպես նաև, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի։

5.Նույն իրավիճակն է առաջանում նաև արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի, վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։

Միաժամանակ, առաջնահերթ ենք համարում, որ կրթական համակարգում բոլորը խստագույնս պահպանեն հակահամաճարակային կանոնները։

Տեղեկացնենք նաև, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաև հետևյալ երկու կարևոր խնդիրների ուղղությամբ.

•Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը,

•Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ՝ երեխաներին անհրաժեշտ աջակցությունը ցույց տալու համար։ Այս աջակցության կարևոր խումբը նաև ԱՀ-ից Հայաստան տեղափոխված երեխաներն են։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0