Աֆղանստանում ոչնչացրել են «Ուզբեկստանի իսլամական շարժման» պարագլխին
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պաշտպանության նախարարությունը:
«Ազիզ Յուլդաշը՝ «Ուզբեկստանի իսլամական շարժման» պարագլուխն սպանվել Է, նրա որդին՝ Հիքմաթը, Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերի (ANSF) գործողությունների արդյունքում վիրավորվել Է Ֆարյաբի նահանգի Գորմաչի շրջանում:
Ազիզ Յուլդաշը մասնակից Է ահաբեկչական հարձակումների եւ հյուսիսային նահանգներում աֆղանցիների զանգվածային սպանության»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընթացիկ տարվա հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հաղորդել Էր, որ Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Կրասնոդարի երկրամասում ուժայինները դադարեցրել են «Ուզբեկստանի իսլամական շարժման» միջտարածաշրջանային կառույցի գործունեությունը, 22 մարդ Է ձերբակալվել նրա պարագլուխներից եւ շարքային մասնակիցներից, որոնք կոչ են արել ահաբեկչական բնույթի հանցագործություններ կատարել, հավաքագրել եւ զինվորագրված անձանց են տեղափոխել մարտական գործողությունների գոտիներ, ֆինանսավորել Սիրիայի ահաբեկիչներին: ԱԴԾ-ի հատուկ գործողությունն անցկացվել Է ՆԳ նախարարության եւ Պետական գվարդիայի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |