ԱՏՁՄ-ն իրականացնում է ռազմարդյունաբերության զարգացման իր համակարգման աշխատանքները, նաև մի քանի նոր ծրագրեր
Հարգելի՛ առաջատար տեխնոլոգիաների համայնքի գործընկերներ,
ԱՏՁՄ-ն՝ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել ռազմարդյունաբերության զարգացման իր համակարգման աշխատանքները և, ներկա իրավիճակից ելնելով, իրականացնում է նաև հետևյալ նոր ծրագրերը՝
1. Ֆինանսական աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին՝ ապահովելով բնակության պայմաններ Արցախում և Սյունիքի մարզում: ԱՏՁՄ-ն պատրաստ է գտնել բնակարաններ, վճարել վարձակալության, ինչպես նաև կոմունալ ծառայությունների համար:
2. Ծրագրային մշակման / software development/ և կիբեռանվտանգության վերապատրաստման և ուսուցման դասընթացներ զորացրված` այդ թվում վիրավոր զինվորների համար։
3. Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար կկազմակերպի արագացված ՏՏ վերապատրաստման դասընթացներ ՝ ապահովելով նրանց և նրանց ընտանիքների համար բնակարաններ և բնակության պայմաններ Արցախում և Սյունիքում։
Ծրագրերին դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
1.Ծրագրի համար՝ special@uate.org, Subject բաժնում նշելով՝ ''Financial Support''
2.Ծրագրի համար՝special@uate.org, Subject բաժնում նշելով՝ ''Training''
3.Ծրագրի համար՝special@uate.org, Subject բաժնում նշելով՝ "University''
Ծրագրերի իրագործման մանրամասները կհայտարարենք դիմորդների գրանցումից հետո:
Միաժամանակ կոչ ենք անում Սյունիքի մարզի և Արցախի ՀԿ-ներին և այլ կազմակերպություններին, որոնք կարող են ապահովել տներ, հյուրատներ և հյուրանոցներ, համագործակցել մեզ հետ վերոնշյալ ծրագրերում: Համագործակցության համար դիմել special@uate.org` Subject բաժնում նշելով՝ ''Collaboration''.
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |