/ Իրադարձային / Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հայհոյանք ու ...

Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութի ցուցադրումը



Լրահոս

Իրանում կանխել են Մեշհեդ տանող ճանապարհին օդանավի առևանգումը
5.03.2021 | 17:13   ***
Իրանում կանխել են Մեշհեդ տանող ճանապարհին օդանավի առևանգումը
Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը․ ԱՀ նախագահի ուղերձը
5.03.2021 | 17:06   ***
Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Սամվել Բաբայանը և Վիտալ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Անգլիայում հազարավոր սարյակներ ահռելի թռչնի տեսքով երամ են կազմել
5.03.2021 | 16:57   ***
Անգլիայում հազարավոր սարյակներ ահռելի թռչնի տեսքով երամ են կազմել
Անվտանգ, անխափան ուղևորափոխադրում. Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն անդրադարձել է կառույցի անցած ուղուն
5.03.2021 | 16:48   ***
Անվտանգ, անխափան ուղևորափոխադրում. Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն անդրա...
Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
5.03.2021 | 16:38   ***
Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում
5.03.2021 | 16:24   ***
Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում
Daily Mail-ը ցույց է տվել՝ ինչպես է բնությունը լքված վայրերում «գրոհում» և «կուլ տալիս» իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ
5.03.2021 | 16:20   ***
Daily Mail-ը ցույց է տվել՝ ինչպես է բնությունը լքված վայրերում «գրոհու...
Աֆղանստանում ձնահոսքի հետևանքով 14 մարդ է մահացել
5.03.2021 | 16:10   ***
Աֆղանստանում ձնահոսքի հետևանքով 14 մարդ է մահացել
2.5 հազար մարդ դիմել է ռուս խաղաղապահ զորախմբի ընդունման կետ`օգնություն ստանալու համար
5.03.2021 | 15:53   ***
2.5 հազար մարդ դիմել է ռուս խաղաղապահ զորախմբի ընդունման կետ`օգնությու...
Հռոմի պապը ժամանել է Իրաք
5.03.2021 | 15:45   ***
Հռոմի պապը ժամանել է Իրաք
Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
5.03.2021 | 15:43   ***
Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակող...
Պարզվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների ինքնությունը. մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի
5.03.2021 | 15:38   ***
Պարզվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամ...
«Ավելի շուտ դժոխքը կսառչի, քան կքննարկենք Մինսկի պահանջը». Լիտվայի ԱԳՆ-ն պատասխանել է Բելառուսի` Տիխանովսկայային արտահանձնելու հարցմանը
5.03.2021 | 15:31   ***
«Ավելի շուտ դժոխքը կսառչի, քան կքննարկենք Մինսկի պահանջը». Լիտվայի ԱԳՆ...
Վարչապետը նոր նշանակումներ է արել
5.03.2021 | 15:28   ***
Վարչապետը նոր նշանակումներ է արել
320 բնակարաններով Էլիտար թաղամաս՝ Գյումրու կենտրոնում՝ մարզպետարանի շենքի դիմաց
5.03.2021 | 15:25   ***
320 բնակարաններով Էլիտար թաղամաս՝ Գյումրու կենտրոնում՝ մարզպետարանի շե...
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերի թարմացման մասին
5.03.2021 | 15:14   ***
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրե...
Բաղդադի Հայ կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է դիմավորել Հռոմի պապին
5.03.2021 | 15:09   ***
Բաղդադի Հայ կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է դիմավորել Հռոմի պապին
ԵՏՀ-ն ընդունել է Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանելու որոշում
5.03.2021 | 15:00   ***
ԵՏՀ-ն ընդունել է Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկ...
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
5.03.2021 | 14:49   ***
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է պատժամիջոցների պատասխան ցուցակով «ուրախացնել» Միացյալ Նահանգներին
5.03.2021 | 14:42   ***
ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է պատժամիջոցների պատասխան ցուցակով «ուրախացնել» Միաց...
«Միացյալ Նահանգները պատրաստ է F-35 կործանիչներ մատակարարել Հունաստանին»․ Աթենքում ԱՄՆ դեսպան
5.03.2021 | 14:37   ***
«Միացյալ Նահանգները պատրաստ է F-35 կործանիչներ մատակարարել Հունաստանին...
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ծրագրերին
5.03.2021 | 14:34   ***
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ...
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին
5.03.2021 | 14:25   ***
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին
Թուրքական ռազմանավերը կրկին կասկածվում են Լիբիա ապօրինի զենքի մատակարարման համար
5.03.2021 | 14:23   ***
Թուրքական ռազմանավերը կրկին կասկածվում են Լիբիա ապօրինի զենքի մատակարա...
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա․ Աննա Նաղդալյան
5.03.2021 | 14:10   ***
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծմա...
Այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք ամեն օր խոշտանգում են մեզ` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես. Արման Թաթոյան
5.03.2021 | 13:58   ***
Այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք ...
Բելառուսը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային
5.03.2021 | 13:55   ***
Բելառուսը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային
Թուրքիան պուտչիստների հետ կապ ունենալու կասկածանքով 40 անձի ձերբակալման հրաման է տվել
5.03.2021 | 13:46   ***
Թուրքիան պուտչիստների հետ կապ ունենալու կասկածանքով 40 անձի ձերբակալմա...
Հարգանքի տուրք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
5.03.2021 | 13:37   ***
Հարգանքի տուրք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար
5.03.2021 | 13:33   ***
Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար
Բոլորը

Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտապատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:

Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:

Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից:

Քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ. նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը, կարող են հանգեցնել բռնության:

Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան կզբաղվեմ անպայման:

Ըստ այդմ, բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն:

Հ.Գ. Մեկ հստակ արձանագրում բոլորի համար. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղաքացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում:

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե պետությանը քաղաքացուց:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութի ցուցադրումը


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0