ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈՒ 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը Գորիսից շարժվել է Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Շարասյան կազմում են զրահափոխադրիչներ, ավտոմոբիլային միջոցներ և նյութատեխնիկական աջակցության ապահովման միջոցներ, որոնք ավելի վաղ Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան:
Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները 4 դիտակետ են տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում՝ 6 ժամանակավոր դիտակետերի տեղակայմամբ։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |