/ Իրադարձային / Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք՝ ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել ...

Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք՝ ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր և վաղը. ՀՀ նախագահ



Լրահոս

Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
26.11.2020 | 22:06   ***
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի կիրառ
26.11.2020 | 21:51   ***
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի...
ArmnewsOnline TV Youtube chanel
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին
26.11.2020 | 21:13   ***
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր ...
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
26.11.2020 | 20:48   ***
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը
26.11.2020 | 20:40   ***
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունո...
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
26.11.2020 | 20:37   ***
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
26.11.2020 | 20:29   ***
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տա...
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
26.11.2020 | 20:15   ***
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
26.11.2020 | 19:52   ***
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
26.11.2020 | 19:35   ***
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
26.11.2020 | 19:20   ***
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է հասել
26.11.2020 | 19:16   ***
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն է...
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
26.11.2020 | 19:07   ***
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին նվազել է
26.11.2020 | 18:51   ***
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին...
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին
26.11.2020 | 18:48   ***
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահի...
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
26.11.2020 | 18:45   ***
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները
26.11.2020 | 18:40   ***
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվ...
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ
26.11.2020 | 18:35   ***
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում...
«Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով
26.11.2020 | 18:32   ***
«Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով
Թուրքիայում շարունակվում է վհուկների որսը
26.11.2020 | 18:30   ***
Թուրքիայում շարունակվում է վհուկների որսը
«Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար». Պետդումայում մեկնաբանել են ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
26.11.2020 | 18:27   ***
«Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կ...
Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
26.11.2020 | 18:22   ***
Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջանցի զինվորականների ներխուժման լուրը չի հա...
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան
26.11.2020 | 18:08   ***
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի...
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք
26.11.2020 | 18:00   ***
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի ...
Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
26.11.2020 | 17:57   ***
Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստիկանները հայտնաբերել են
26.11.2020 | 17:45   ***
ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստ...
Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը
26.11.2020 | 17:37   ***
Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ն...
Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ
26.11.2020 | 17:28   ***
Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամ...
«Շատ թուրքեր ծանրակշիռ պատճառներ ունեն իրենց երկրով չհպարտանալու համար». թուրք փորձագետ
26.11.2020 | 17:25   ***
«Շատ թուրքեր ծանրակշիռ պատճառներ ունեն իրենց երկրով չհպարտանալու համար...
Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը
26.11.2020 | 17:11   ***
Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվո...
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:

Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որևէ ձևով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում և հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ: Կառավարության շենքը և այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար»:

Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք և լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, և դրանք պետք է լուծել միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի և օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, և եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձևով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»:

Միաժամանակ, նախագահը կարևորել է նաև իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որևէ դեպքում որևէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք և՛ տնտեսության իմաստով, և՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք և կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաև ազգային և պետական կարգապահությունը:

Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաև որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:

Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձևին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլև՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, և դրա բաղադրիչներից մեկը հետևյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետևեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի:

Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները և օգտագործենք սառը տրամաբանությունը:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի և մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք:

Ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու:

Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետև հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը և դրա հետևանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ և նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախևառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնում»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին՝ նշելով, որ այս օրերին մեր բժշկական համակարգը իսկապես հերոսական աշխատանք է կատարում:

Նախագահ Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին և բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք»-ասել է նա:

Նյութի աղբյուր՝ www.president.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 1 0 0 0 0